Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Չինաստանն արձագանքել է ԱՄՆ-ի երկնքում լրտեսական օդապարիկի մասին տեղեկություններին

Չինաստանն ուսումնասիրում է հաղորդագրություններն այն մասին, որ չինական լրտեսական օդապարիկը թռչում է ԱՄՆ-ի օդային տարածքում: Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հորդորել է հանգստություն պահպանել՝ հավելելով, որ «ոչ մի ինքնիշխան երկրի տարածքը և օդային տարածքը խախտելու մտադրություն չկա»: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությանը:

Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Մաո Նինգը հայտարարել է, որ քաղաքական գործիչները և հասարակությունը պետք է զերծ մնան դատողություններ անելուց, մինչև հստակ պատկերացում չլինի լրտեսական օդապարիկների վերաբերյալ զեկույցներին առնչվող փաստերի մասին:

«Չինաստանը պատասխանատու երկիր է և միշտ խստորեն պահպանել է միջազգային օրենքները, և Չինաստանը մտադիր չէ խախտել որևէ ինքնիշխան երկրի տարածքն ու օդային տարածքը։ Ինչ վերաբերում է օդապարիկին, ինչպես ես քիչ առաջ նշեցի, մենք ուսումնասիրում և ստուգում ենք իրավիճակը և հուսով ենք, որ երկու կողմերը կարող են հանգիստ և զգույշ կարգավորել դա», – ասել է Մաո Նինգը:

Չինաստանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ տեղեկություն չունի այն մասին՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ հաջորդ շաբաթ պլանավորված այցը Չինաստան կշարունակվի՝ ըստ նախատեսվածի։

Էնթոնի Բլինքենի այցը Պեկին պլանավորված է փետրվարի 5-ին: Նա կլինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ամենաբարձրաստիճան անդամը, ով կայցելի Չինաստան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի երկնքում հայտնվել է շատ մեծ չափերի մի օդապարիկ, որն, ըստ Վաշինգտոնի, լրտեսական է և պատկանում է Չինաստանին: Պենտագոնի խոսնակ, բրիգադիր գեներալ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն մի քանի օր է՝ հետևում են օդապարիկին, որը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում: Նշվում է, որ իշխանությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ են տվել չխոցել օդապարիկը, քանի որ դրա բեկորները կարող են սպառնալիք ներկայացնել գետնին գտնվող մարդկանց անվտանգության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում