Sunday, 12 07 2026
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն

Երկակի ստանդարտներ ՀՖՖ-ում ․ Ծիծաղե՞լ, թե՞ լաց լինել․․․

Երեկ տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2025 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի հավաքականները: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մեկնաբանելով վիճակահանության արդյունքը մասնավորապես ասել է․ «Կարելի է ասել, որ հավասարազոր խումբ է՝ առանց շատ թույլ և շատ ուժեղ մրցակիցների: Բոլորն էլ ամուր թիմեր են, իսկ նրանցից երկուսը՝ Ռումինիան և Շվեյցարիան, մասնակցելու են նաև այս տարվա եզրափակիչ մրցաշարին: Նախորդ մրցափուլում Ֆրանսիան համաշխարհային մակարդակի թիմ էր, իսկ այս խմբում վառ ընդգծված ֆավորիտ չկա:Շատ կարևոր է, որ սկսում ենք տնային երկու հանդիպումներով: Պետք է փորձենք առավելագույնը քաղել այդ հանդիպումներից: Նաև լավ է, որ հոկտեմբերին արտագնա առաջին հանդիպումը Ռումինիայում է, որը համեմատաբար ավելի մոտ է, և Շվեյցարիայի հետ խաղից առաջ հոգնածությունն ավելի քիչ կլինի:Օրացույցից ևս գոհ եմ: Սկսում ենք սեպտեմբերին և մինչ այդ ժամանակ կունենանք նոր խաղացողներին տեսնելու ընկերական խաղերում»։

Հիշեցնենք, որ Նազարյանի գլխավորությամբ մասնակցել էր Եվորոպայի առաջնության նախորդ ընտրական շրջափուլին։ Վիճակագրական մի քանի փաստ․ նախորդ հարվա հունիսին այս մասնագետի գլխավորած մեր հավաքականն անց էր կացերլ երեք հանդիպում կրելով նույնքան պարտություն։ Հունիսի 2-ին իր նշանակությամբ Հայաստանի երկրորդ հավաքականը Սկոպյեում 3։1 հաշվով զիջել էր Հյուսիսային Մակեդոնիային։ Հունիսի 6-ին մեր հավաքականը Երևանում 1։4 հաշվով պարտվել էր Ֆրանսիային և վերջապես, հունիսի 12-ին սեփական հարկի տակ 0։2 հաշվով խաղը տանուլ էինք տվել Ուկրաինային։ Սա Ռաֆայել Նազարյանի 8-րդ անընդմեջ պարտությունն էր ընտրական շրջափուլում։ Ավելի վաղը Նազարյանի թիմը խայտառակ 0։7 հաշվով պարտվել էր նաև Ֆրանսիային։ Անցկացնելով 10 հանդիպում այս մասնագետը կրել էր 9 պարտություն։ Միակ հաղթանակը Հայաստանի հավաքականը տարել էր անցյալ տարվա սեպտեմբերին Երևանում 2։0 հաշվով առավելության հասնելով Ֆարերյան Կղզիների հավաքականի նկատմամբ։

Ի դեպ, գաճաճ պետության հավաքականին Նազարյանը «հաջողացրել» էր պարտվել։ Արատագնա խաղում մերոնք զիջել էին նույն 2։0 հաշվով։ Աստեղ հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունի Ռաֆայել Նազարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի ղեկին։ Նորմալ է արդյո՞ք ընտրական մրցաշարը բառի բուն իմաստով տապալած մասնագետին շարունակել վստահել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս հարցերի պատասխանները ակնկալում ենք ստանալ ֆուտբոլի ֆեդերացիայից։ Հայկական ֆուտբոլային գերատեսչությունն անցյալ տարվա սեպտեմբերին պայմանագիրը չերկարաձգեց ազգային թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ, Ազգերի լիգայի B դիվիզիոնում գրանցած արդյունքը համարելով անբավարար։ Հայաստանի հավաքականն այս մրցաշարում 6 խաղում տարել էր մեկ հաղթանակ և կրել 5 անընդմեջ պարտություն։

Ինչո՞ ւ է ՀՖՖ-ն աշխատանքից ազատում 5 անընդմեջ պարտություն կրած մասնագետին, փոխարենը վստահելով 8 անըմդմեջ պարտությունների հեղինակ մարզչին։ Այս հարցի պատասխանը գտնելը բավական դժվար է։ Նշենք, որ խոսքը ազգային թիմի գլխավոր ռեզերվի մասին է։ Ռեզերվ, որը ՀՖՖ-ն կործանում է Նազարյանի ձեռքով։ Փաստենք նաև ՀՖՖ-ում գործում են երկակի ստանդարտներ։ Աբսուրդ է թերևս, որ Ֆարերյանի կղզիներից պարտված մարզիչն այսօր դեռևս խոսում է վիճակահանության արդյունքների, ենթախմբում ընդգրկված հավաքականների հավասարզոր լինելու, նույնիսկ առավելագույնը քաղելու մասին։ Սա թերևս այն դեպքն է, երբ չգիտես ծիծաղել, թ՞ե լաց լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում