Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) հրապարակել է «Դիտացանկ-2023» նոր զեկույցը, որում շարադրում է՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի Եվրամիությունը հայ-ադրբեջանական հերթական պատերազմը կանխելու համար: Փորձագետները խորհուրդ են տալիս ESS առաքելության համար պատրաստել ճկուն մանդատ, որը թույլ կտա դիտորդներին կարևոր դեր խաղալ երկու կողմերի միջև հաղորդակցության և համակարգման գործում: «Մինչ Հայաստանը հստակ հայտարարել է, որ համագործակցելու է, Բրյուսելը պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը փնտրի, որպեսզի ԵՄ դիտորդները կարողանան անհրաժեշտ մուտք ունենալ սահմանի երկու կողմերում»,- ասվում է զեկույցում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Կոմերսանտ» թերթի թղթակից Կիրիլլ Կրիվոշեևի հետ: