ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ու «Թվային Ալմաթի 2023» ֆորումի շրջանակներում առանձնազրույց կունենան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-ին մեկնում է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Ալմաթիում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին.