Վաշինգթոնի ոստիկանությունը ձերբակալել է Սպիտակ Տան մոտ ցույցի դուրս եկած շուրջ 200 բնապահպանների: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Ցուցարարները բողոքում էին TransCanada կորպորացիայի կողմից Կանադայից մինչև ամերիկյան Տեխաս նահանգ ձգվող և ամերիկայն մի քանի նահանգների տարածքով անցնող նավթամուղի կառուցման դեմ: Բնապահպանները պահանջում են նախագահ Բարաք Օբամայից հետ վերցնել իր կողմից ստորագրված համապատասխան թույլտվությունը:
Նախագիծը նաև կողմնակիցներ ունի, ովքեր պնդում են, որ նավթամուղի շինարարությունը նոր աշխատատեղեր կստեղծի և թույլ կտա դիվերսիֆիկացնել ԱՄՆ նավթարդյունաբերությունը:









































