Ճապոնիայի ափերին հզոր թայֆուն է հայտնվել, որն առաջացրել է բազմաթիվ սողանքներ, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում անելով ճապոնական NHK հեռուստաընկերությանը:
«Տալաս» թայֆունը շարժվում է ժամում 20 կիլոմետր արագությամբ, այս պահին հաղորդվում է մոտ երկու տասնյակ անհետ կորածների մասին:
«Կիոդո» գործակալությունը հաղորդում է, որ իշխանությունները երկրի կենտրոնական մասի մոտ 450 հազար բնակիչների տարհանելու հրահանգ են տվել: Թայֆունը շարժվում է դեպի հյուսիս և հնարավոր է վնաս հասցնի նաև Ռուսաստանի բնակավայրերին: