TOEFL կենտրոնների նպատակն այն ուսանողներին աջակցելն է, որոնք ուզում են բարձրագույն կրթություն ստանալ այստեղ կամ դրսում: TOEFL-ները հավասարաչափ պետք են բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող թե՛ տեղի ուսանողներին, քանի որ PhD-ներն ու MA-ներն էլ են TOEFL պահանջում, թե՛ նրանց, ովքեր ցանկանում են արտերկրում շարունակել իրենց ուսումը, որովհետև արտերկրում TOEFL-ը պահանջվում է որպես անգլերենի ստուգման տարբերակ:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում, ներկայացնելով TOEFL կենտրոնների գործունեությունը, ասաց «Այ Սի Էլ Թի» (ICLT) լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոնի տնօրեն Լուսինե Շահնազարյանը:
Նրա խոսքով, TOEFL կենտրոնները մեզանում այնքան էլ շատ չեն, և ներկայում շատ ուսանողներ իրենք՝ առանց կենտրոններ դիմելու են պարապում TOEFL, սակայն արդյունքը նույնը չի լինում. «Պրոֆեսիոնալ կենտրոններն օգնում են ավելի արագ ու կարճ ժամկետներում լավ գնահատականներ ստանալ TOEFL-ից»:
Նա տեղեկացրեց նաև, որ իրենց կենտրոն դիմում են հաճախ Հայաստանում Ամերիկյան համալսարան ընդունվելու համար, որտեղ TOEFL-ը պարտադիր է: «TOEFL է պահանջում նաև ԵՊՀ-ն, այսինքն՝ այստեղի բուհերն էլ են սկսում TOEFL պահանջել»,- նշեց Լ.Շահնազարյանը՝ ընդգծելով, որ «Այ Սի Էլ Թի»-ն հիմնականում զբաղվում է անգլերենի ուսուցմամբ, նաև միջազգային այլ քննությունների, օրինակ՝ GMAT-ի նախապատրաստմամբ: «TOEFL-ն դրանցից ընդամենը մեկն է»,- հավելեց նա:









































