Friday, 26 04 2024
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Երևի կրթության նախարար Աշոտյանի վարդագույն երազանքը ռուսական դպրոցների վերաբացումն է (տեսագրություն)

«ՍԻՐԱՆԿՅՈՒՆ» հաղորդաշարի հյուրն է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:

-Պարո՛ն Գյուրջինյան, օրերս տեղեկացել ենք, որ Կապանում առաջին ռուսական դպրոցն է բացվել: Ասում են` անգամ մայրաքաղաքից կան հայտեր: Որպես լեզվաբան` ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Առաջին հերթին կուզենայի պատասխանել որպես ՀՀ քաղաքացի և ոչ որպես լեզվաբան, քանի որ շատերը միամտաբար կարող են կարծել, որ ես մասնագիտական խնդիր եմ դնում` հայերենն առաջ տանել: Իբրև ՀՀ քաղաքացի` ուզում եմ ասել`վերջին իրադարձությունը մեծագույն խայտառակություն է, երբ մեր երկրում օրենքի խախտումով բացվել է օտարալեզու դպրոց: Սա վտանգավոր է, կարող է տարածում ունենալ, քանի որ հասարակության մեջ խավեր, խմբեր կան, որոնք դրան սպասում են կարոտախտով, բայց մենք պետություն ենք, իսկ պետությունը պետք է տեր կանգնի պետական լեզվին: Հայաստանում պետական լեզուն հայերենն է, օրենքով էլ ամրագրված է, որ հանրակրթությունն իրականացվում է հայոց լեզվով: 

-Պարո՛ն Գյուջինյան, կարո՞ղ ենք ասել`իշխանությունները մեկ տարի առաջ ծրագրած քայլերը կյանքի են կոչում: Քաղում ենք առաջին պտուղնե՞րը:

-Հզոր շարժում ծավալվեց, ստեղծվեց քաղաքացիական նախաձեռնություն` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը», և թե՛ համացանցով, թե՛ իրական կյանքում, թե՛ մամուլում քանիցս ասվեց այդ մասին, բայց «լավագույն» ավանդույթ է ձևավորվել, և մեր կառավարությունը, կրթության նախարար Արմեն Աշոտյանը ուղղակի հավատարիմ են մնում իրենց ոճին, գործելակերպին: Ասենք-չասենք` որոշածը անում են, և գրեթե բոլոր ոլորտներում է այդպես: Փաստորեն մեր հասարակությունը չի կարողանում որևէ հարցում էական հաղթանակ արձանագրել: Մենք կարող ենք ասել, թե, օրինակ, երբ այդ նույն որոշման փոփոխությունը եղավ, որոշակի հաղթանակ ունեցանք, երբ «մեծահոգաբար» օտարալեզու կրթությունը թույլատրվեց ավագ դպրոցում, բայց դա էլ պետք է չլիներ: Մենք տեսնում ենք` իրականությունն այն է, որ վարչապետը, կրթության նախարարը չեն լսում առողջ դատողություն ունեցող մարդկանց խմբերին, հասարակության ձայնը, և նրանց համար ազգային անվտանգության խնդիրը կարծես թե էական չէ: Իսկ սա ազգային անվտանգության խնդիր է: 

-Պարո՛ն Գյուջինյան, սա պատկան մարմինների գիտակցությա՞ն հետ է կապված, թե՞ ավելի շուտ ծրագիր է` պարտադրված արտասահմանից:

-Ես երկու միտում եմ տեսնում. առաջին` պարտադրանք: Նախկին և ներկա ռուսական կայսրությունը ճնշում է գործադրում ժամանակին Խորհրդային Միության մաս կազմած, այսօր անկախ Հայաստանի վրա: Երկրորդ`որոշակի ճնշում կա ներսից, նախկին ռուսամոլների կարոտախտը: Երևի կրթության նախարար Աշոտյանի վարդագույն երազանքը ռուսական դպրոցների վերաբացումն է. ժամանակին կիսատ է մնացել նրա ռուսական կրթությունը: Անկախության առաջին տարիներին ռուսական դպրոցները վերացվեցին, մնացին միայն ռուսների կամ ուրիշ այլազգիների համար: Ոմանք կարոտախտով են սպասում ռուսական դպրոցներին, որ հայ երեխան առաջին դասարանից միայն ռուսական հեքիաթներ կարդա, ռուսական առակներ սովորի, նրանց հերոսներն ունենա իր մտքում և երևակայության մեջ:

-Պարո՛ն Գյուրջինյան, կարո՞ղ ենք ասել` կարոտախտով են մոտենում հարցին, քանի որ այն տարիներին կրթությունը այլ մակարդակի վրա էր դրված, հնարավո՞ր է` անկախության այս տարիների ճիշտ չենք կարողանում մատուցել մեր լեզուն:

– Այստեղ լեզվի մատուցման խնդիր չունենք: Մարդիկ ուզում են` իրենց երեխան ռուսական դպրոց գնա, քանի որ խորհրդային տարիներին անգամ մեքենագրուհի աշխատանքի ընդունելիս հաշվի էին առնում` ռուսական կրթություն ունի՞, թե ոչ, և բոլորը վազում էին այնտեղ: Մյուս խավը հարուստներն էին, մտածում էին, որ իրենք բարձր են, և ինչպես ուրիշ հասարակություններում (օրինակ`ռուսական իրականության մեջ ֆրանսիական կրթություն էին ստանում), մեր երկրում էլ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր լեզուներ են գերիշխող եղել: Հիմա այդ խավն էլ նախապատվությունը տալիս է ռուսական կրթությանը` քաղքենիաբար տարբերություն դնելով իր և մնացածի միջև: Վարակի նման Հայաստանը պատված էր ռուսական դպրոցների խիտ ցանցով: Անկախության այս տարիներին մեր ձեռքբերումներից մեկն այն էր, որ վերջապես ազատվեցինք օտարալեզու դպրոցներից, հայերենը դարձավ իսկապես պետական լեզու: Սակայն եթե սկսել ենք Կապանից, վաղը Գյումրին է գալու, հետո Երևանի այս կամ այն մասում … և այսպես շարունակ: Վաղը կարող են բացել գերմանական, ֆրանսիական, պարսկական, նույնիսկ թուրքական դպրոցներ: 
Հայոց լեզուն մեր մշակույթի ամենակարևոր բաղադրիչն է, ո՞վ պետք է տեր կանգնի, եթե ոչ պետությունը:

-Դուք նշեցիք, որ հասարակության ճնշման ազդեցության տակ իշխանությունը որոշակի զիջումների գնաց օտալեզու դպրոցերի հարցում: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը որոշել է նախաձեռնությունն այլ ուղղությամբ տանել, ավելի ընդլայնել: Այս դեպքում իմաստ ունի՞ պայքարը:

-Նախաձեռնությունը ուրիշ երանգ պետք է ստանա: Ես ընդամենը խմբի անդամ եմ, ղեկավար չեմ: Եթե ես ղեկավարը լինեի, կձևակերպեի ու կպահանջեի վարչապետի, կրթության նախարարի հրաժարականը, որովհետև եթե այսօր ռուսական դպրոց է բացվում օրենքի խախտումով (պետք է կառավարության որոշում լիներ, չկա), կրթության նախարարը մի օր մի բան է ասում, մի օր` մեկ ուրիշ բան և տեր չի կանգնում ոլորտին: Նա ՀՀ կրթության նախարա՞րն է, թե՞ ուրիշ երկրի շահերն այստեղ իրականացնողը: 

-Երրորդի հրաժարակը չե՞ք պահանջելու:

-Եթե ճիշտ վարչապետ, նախարար չունենք, մյուս հարցն էլ կարող է մեջտեղ գալ:

-Ի նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն:

-Այո: Ի վերջո նախագահը պետք է իմանա, որ երբ հասարակությունը դժգոհ է տվյալ ոլորտի ղեկավարից, ինքը պետք է այդ մարդուն պաշտոնից հեռացնի, քանի որ նա իր ղեկավարած բնագավառի աշխատանքը ձախողել է, տապալել և հասարակական դժգոհություն է առաջացրել: Մենք ուզում ենք մեր երկրում լավ, խաղաղ կյանքով ապրել, իսկ ղեկավար դարձած մարդիկ իրենց գործն անեն: 

-Սա նրանց ռուսամե՞տ քաղաքականության հետևանք է:

-Ե՛վ ռուսամետ, և՛ օտարամետ առհասարակ: Վաղը մենք կարող ենք ականատես լինել անգլիական դպրոցի բացման, և հայ հասարակության մի խմբի անդամների զավակներն այնտեղ կսովորեն, միանգամից հարստացածների զավակները կցանկանան օտար լեզվով կրթություն ստանալ: Այս ամենը հանգեցնելու է հայ ինքնության կորստին, իսկ այսօր այն վտանգված է: Բավական է դիտել հայկական հեռուստաալիքների մատուցածը, թե ինչ են կրթում, ինչ են դաստիարակում (դասագրքերի վիճակը գիտենք), շրջեք մայրաքաղաքի փողոցներով, տեսեք, թե քաղաքի ցուցանակների ձևավորումը որքան է հայկական: Մենք իբր օտարներին մատչելի ենք դարձնում մեր քաղաքը, ընդհակառակը: Նրանք գալիս են մեզ բացահայտելու, մենք էլ ուզում ենք կապկել նրանց:

-Պարո՛ն Գյուջինյան, ոչ պակաս կարևոր խնդիր է դպրոցական դասագրքերի խնդիրը: Այս տարի Ձեր հեղինակած դասագրքերից մրցույթում հաղթեց մեկ խմբաքանակը`5-6-րդ դասարաններինը, մյուսում հաղթող ճանաչվեցին Փառանձեմ Մեյթիխանյանի գրքերը (7-9-րդ դասարաններ): Գիտեմ, որ Դուք կասկածի տակ եք դնում թե՛ այդ մրցույթի արդյունքները, թե՛ ընդհանրապես հաղթած գրքերի որակը:

-Ես կասկածի տակ չեմ դնում, ես համոզված եմ. այստեղ տեղի է ունեցել մեծ խաբեություն: Մրցույթի արդյունքները կանխորոշված էին: Գիրքը, որը հաղթել է, զավեշտ է, եթե չասեմ ողբերգություն, ավելի ճիշտ զավեշատաողբերգական մի գրվածք, է, որը պետք է խելքի բերվեր այս երկու ամիսների ընթացքում: Այս մասին բազմիցս խոսվել է, բայց ԿԳ նախարարությունը հայտարարում է`ընտրել ենք լավագույններին: Սա ծիծաղելի է: Ես նամակ գրեցի երկրի նախագահին,վարչապետին, կրթության նախարարին…

-Եվ ի՞նչ պատասխան ստացաք:

-Ինձ պատասխանեցին`մրցույթն անցել է օրենքի սահմաններում, և ամենակարևորը` նախարարն իմ նկատմամբ դրական վերաբերմունք ունի: Ես այդ օրվանից ուղղակի երջանիկ շրջում եմ Երևանում, որ նախարարն այդպես է գնահատել ինձ, և մեծահոգաբար թույլ են տվել, որ 5-6-րդ դասարանների դասագրքերը կրկին մտնեն դպրոց: Ուզում եմ անձնականից անցնել թեմայի մյուս մասին. հաղթել են ռուսական դասագրքերի թարգմանություններ` երկրաչափությունից և հանրահաշվից: Այս ամենը անուղղակիորեն կապվում է Կապանի ռուսական դպրոցի հետ, քանի որ ակնհայտ է` մերժում են հայ հեղինակների գրքերը, փոխանակ դրանք բարեփոխեն, անցում են ռուսական դասագրքերին: Հայերենի հարցը երևի չէր կարող այդպես լուծվել, լավագույն տարբերակն այն էր, որ Մեյթիխանյանը գրեր, այլապես մի ռուս կգրեր:

-Պարո՛ն Գյուրջինյան, եթե չեմ սխալվում, Դուք Փառանձեմ Մեյթիխանյանի գրքերից բառեր եք առանձնացրել, որոնք անգամ Դուք առաջին անգամ եք լսել:

-Մեկը պետք է ասեմ, քանի որ զվարճալի է: 7-րդ դասարանցիներին ներկայացնում է գորտակնյունազգիներ բառը և ասում է` հիշի՛ր: Ինձ զարմանք պատճառեց այդ բառը, որովհետև առաջին անգամ էի կարդում, բացեցի բառարանը. գրված է տե՛ս կնյունազգիներ: Կնյունազգիներն էլ ճահճային բույսերի մի տեսակ են: Մենիմաստ բառ է: Մեյթիխանյանը գրագիտության հետ կապված խնդիրներ ունի, և ասում է` բառերի մեծ մասը մենիմաստ է: Այս դասագրքի քննարկման ընթացքում ուսուցիչները, հազարավոր ընթերցողներ և հեռուստադիտողներ ինձ նման սովորեցին «կնյունազգի» բառը, որը ձեռք է բերել փոխաբերական իմաստ. անդեմ, ճահճային մտածողություն ունեցող մարդիկ, նախարար, տեղակալներ, մրցութային հանձնաժողովի անդամներ, ուսուցիչներ և լեզվաբան դասախոսներ, պաշտոնյաներ, բոլոր նրանք, ովքեր Մեյթիխանյանի գրքի առաջ կանաչ լույս վառեցին, կնյունազգիներ են`ճահճային մտածողությամբ: Այսինքն` այս բառն էլ դառնում է բազմիմաստ:

-Անցյալ տարի Փ. Մեյթիխանյանի կազմած թեսթերի մեջ առկա թերությունները բացահայտվեցին, բոլորը դժգոհեցին,ստացվում է` մենք իսկապե՞ս այս թերությունների շղթան ենք շարունակում:

-Շատ մեղմ բառ եք գործածում `ասելով թերություններ. խոտան էր: 
Իրականում երկու խումբ է աշխատել թեսթերի վրա`ես և Ն. Հեքեքյանը, Մեյթիխանյանն ու Ա. Ջրբաշյանը: Մեզ ասացին, որ հարցաթերթիկները պետք է դասագրքերին, ծրագրերին համապատասխան լինեն, ամիսներով ջանադիր աշխատեցինք, հետո վերջում հայտարարեցին, որ վիճականահանությամբ անցել է մյուս խմբինը: Ինչո՞ւ, որովհետև խրթին էր, տեղ կար` հարցը երեք լուծում ուներ, մի տեղ հարցն էր սխալ կամ ոչ ծրագրային և այլն, այսինքն` պղտոր ջրում հեշտ է ձուկ որսալ: 

-Այսինքն` ամեն ինչ արվում է ոչ թե հօգուտ, այլ ընդդե՞մ դիմորդի:

-Մանգամայն ճիշտ եք` ընդդեմ, որպեսզի քննությունները, մրցույթը ղեկավարվեն, և շատերը բարձր չստանան: Օրինակ`ինձ հարցրին քսան ստացող կլինի՞, ասացի`այո՛, կարող է լինել: Հետո ասացի, որ կարող են շատ միջին գնահատականներ լինեն, մարդիկ տխրեցին: Օրինակ` փոխնարար Մանուկ Մկրտչյանը, որ միաժամանակ Գիտելիքների գնահատման կենտրոնի խորհրդի նախագահն է, ասում էր, որ իրավաբանականում հարցեր կան լուծելու, միջազգային հարաբերություններում` նույնպես. մրցույթը խեղդում է: Մեյթիխանյանը գնաց պատվիրված ճանապարհով, բայց հայոց լեզվի հերն անիծելով: Այդ թեսթերը, ասել եմ, ծաղր են հայոց լեզվի նկատմամբ, դրանց միջոցով վարկաբերկվեցին հայ դպրոցը, հայերենի ուսուցիչները և նրանց տարիների աշխատանքը: Հիմա էլ ստացավ իր աշխատանքի վարձը` դպրոցական դասագրքերի տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում