Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, ով մեղադրվում է իր կուսակցությանը ապօրինաբար, պետության հաշվին ֆինանսավորելու մեջ, առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ներկայանալ դատարան և խնդրում է իր նկատմամբ դատավարությունը սկսել առանց իր ներկայության: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում անելով նախկին նախագահի փաստաբաններին:
Ժակ Շիրակը դատավորին նամակ է հղել և բացատրել, որ իր մոտ հիշողության հետ խնդիրներ են առաջացել և ինքը չի կարող մասնակցել դատաքննությանը:
Դատական գործընթացը պետք է սկսվեր երկուշաբթի օրը: Ժակ Շիրակին նշված մեղադրանքից բացի` մեղադրում են նաև Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ գոյություն չունեցող աշխատատեղեր «ստեղծելու» մեջ:
Եթե 78-ամյա նախկին նախագահը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:









































