Վատիկանը արձագանքել է մանկապիղծների հանդեպ իր հովանավորչության մասին մեղադրանքներին: Իռլանդիայի վարչապետն այս տարվա հուլիսին հայտարարել էր, որ պաշտոնական Վատիկանը թույլ չի տվել իռլանդացի կարդինալներին ոստիկանությանը հայտնել այն մասին, որ կաթոլիկ որոշ հոգևորականներ մանկապղծության հակումներ ունեն:
Իռլանդիայի վարչապետն այդ մասին հայտնել էր` հիմք ունենալով Կլոյնեյի թեմում մանկապղծության փաստով կատարված հետաքննության արդյունքերը:
Ի պատասխան այս քայլի` Վատիկանը Դուբլինից հետ է կանչել իր դեսպանին և հայտարարել, որ չի պատրաստվում խոչընդոտել նախաքննությանը:







































