Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Էրդողանը կարող է պարտվել, բայց հայ-թուրքական հարաբերությունները դրանից չեն լավանա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

-Պարոն Էստուկյան, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է նախագահական ընտրությունների  օրը՝ 2023 թվականի մայիսի 14: Օրը որոշակի խորհուրդ է պարունակում, այդ մասին նաև խոսել է հենց ինքը Էրդողանը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս մասին։

Թուրքիայում բավականին երկար ժամանակ է խոսվում այն մասին, որ ընտրությունները ժամկետից ավելի շուտ են կայանալու։ Թեպետ պաշտոնական տեղեկատվություն չէր տրամադրվել, բայց նախագահ Էրդողանը հայտարարեց, որ դրանք անցկացվելու են մայիսի 14-ին։ Ընդդիմադիրները  երկու տարի շարունակ պահանջում էին արտահերթ ընտրություններ։ Հիմա այս ընտրություններն այդքան էլ արտահերթ չեն, որովհետև մեկ ամսով  է միայն շուտ կայանալու։ Միևնույն ժամանակ նշեմ, որ հարցախույզները ցույց են տալիս, որ  իշխանություններն այս ընտրություններում շատ մեծ շանսեր չունեն, որովհետև 20 տարվա իշխանությունն արդեն հոգնած է, իրեն որոշ չափով սպառած։ Իշխանափոխությունը միանգամայն հավանական է։

-Այս դեպքում էակա՞ն է, թե ով է լինելու ընդդիմության թեկնածուն, կա՞ն ֆավորիտներ։

Անշուշտ սա  կարևոր է։ Հստակորեն հայտարարված չէ, թե ով է լինելու ընդդիմության թեկնածուն։ Դուք գիտեք, որ խոսք է գնում դաշինքի մասին, որում մասնակցում են վեց կուսակցություններ, սակայն իրականում միայն երկուսը լուրջ ձայներ ունեն։ Մնացածները այդքան էլ կարևոր կուսակցություններ չեն, մեծ ձայներ հավաքելու հնարավորություններ չունեն։ Դաշինքը պետք  է միասնական թեկնածու ընտրի, սակայն այդ մասին դեռ հստակություն չկա։

-Դա կարո՞ղ է լինել Դավութօղլուն կամ Ալի Բաբաջանը։

Ո՛չ, երկուսի հնարավորություններն էլ շատ թույլ են։ Նախևառաջ երկուսն էլ նախկինում  գործող կառավարության մաս կազմած մարդիկ են։ Հատկապես Դավութօղլուն աշխատել է որպես վարչապետ և իր կուսակցությունն այդ հարցախույզների մեջ հազիվ մեկ կամ երկու տոկոս ուժ ունի։ Նույնը կարելի է ասել Բաբաջանի համար, առավելագույնը 3 տոկոս, հետևաբար նրանց թեկնածության մասին հավանականություն չկա։ Ավելի շատ խոսվում է քաղաքապետերի մասին՝ թե՛ Անկարայի և թե՛ Ստամբուլի։ Բայց Անկարայի քաղաքապետն էլ  հայտարարեց, որ իր նախընտրությունը կուսակցության նախագահն է, այսինքն՝ իր թեկնածության մասին չխոսեց։ Նույնն էլ Ստամբուլի քաղաքապետը։ Հետևաբար տեսնենք դեռ  ինչ որոշում կկայացվի։

-Մենք ինչ-որ ակնկալիքներ ունենա՞նք, որ Էրդողանի պարտությամբ հայ-թուրքական հարցերում առաջընթաց կգրանցվի։

-Չեմ կարծում, թե էական փոփոխություն լինի, որովհետև շատ հարցերում ընդդիմությունն ու իշխող կուսակցությունը նույն գաղափարախոսության  տերն են՝ մանավանդ ազգային խնդիրների շուրջ։ Հետևաբար չեմ կարծում,թե կարևոր փոփոխություններ կլինեն։

-Իսկ հայ-թուրքական հաշտեցման պրոցեսը կարո՞ղ է խափանվել ընտրություններով։

-Ո՛չ, չեմ կարծում։ Իսկ  բարելավման, առաջընթաց արձանագրելու  տեսանկյունից, մի քիչ կարող ենք հուսադրվել։ Հայ-թուրքական հարաբերությունների առումով, սակայն, շատ մեծ փոփոխություններ պետք չէ ակնկալել։

-Այսինքն՝ հնարավոր է, որ սահմանի վերջնական բացումը նաև ընդդիմության հաղթանակի դեպքում տեղի ունենա։

-Այո՛, հնարավոր է։

-Հայերն այս ընտրություններում հատուկ նախընտրություններ ունե՞ն։

-Հավանաբար  հայերը իշխանամետ դիրքորոշում չեն ունենա։ Ես այստեղ նկատի չունեմ պատրիարքին, համայնքային գործիչներին, որոնք նախկինում էլ Էրդողանի թունդ աջակիցներ են եղել, բայց հայ ժողովրդի մեծ մասը հակառակ դիրքորոշում ունի։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում