ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի հաղորդմամբ՝ միայն սեպտեմբերի 2-ին, երբ Արցախը տոնում էր իր անկախության 20-ամյակը, հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից պաշտպանական գծի հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 400 կրակոց:
Ադրբեջանական զինուժի կողմից ակտիվ նախահարձակ գործողություններ են իրականացվել նաև նախատոնական օրերին: Ընդհանուր առմամբ անցած յոթ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 350 դեպք, որի ընթացքում հակառակորդը АК, СВД, ПК, ДШК, «Սև նետ» և այլ տեսակի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:









































