«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը դրական է գնահատում, բայց խնդիր կա․ «Բարեփոխումների բեռի տակ չպետք է դիտարկել միայն սոցիալականը: Ամենամեծ խնդիրը, որ դասեր չենք քաղում: 44-օրյայից հետո պետք է փայլուն ռազմավարություն մշակվեր․ վերլուծական աշխատանք չի տարվել»:
Խաչատրյանը կարծում է, որ չես կարող ունենալ գրագետ մշակված բարեփոխումների ռազմավարություն, եթե չունես ազգային անվտանգության ռազմավարություն․ «Դեժավյու է․ այս պահին դժվար է ասել պաշտպանության ոլորտում բարեփոխումները լավն են, թե վատ: Վարչապետը ինդիկացիա է անում, հաստատեց՝ պաշտպանական ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ: Որոշ հարցերի շուրջ Պաշտպանության նախարարությունը պետք է լռի: Պաշտպանության ոլորտում պետք է լինի ռազմավարական հաղորդակցության մոտեցումը»: