Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 40-ամյա Ռուբիկ Ղ.-ին:
Նա խոստովանել է, որ օգոստոսի 20-ին, ժամը 13.00-ին, գտնվելով 58-ամյա Մամիկոն Ղ.-ի բնակարանում՝ հյուրասենյակից գողացել է բջջային հեռախոս:
Կատարվում է նախաքննություն:







































