«Վրաստանի կարողությունը՝ դիմակայելու Արևմուտքի ճնշմանը, որը բացահայտորեն պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, հարգանքի է արժանի»․ այս մասին ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են Վրաստանը, ինչպես նաև գրեթե բոլոր երկրները գտնվում Արևմուտքի ճնշման տակ, որը պահանջում է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Եվ որ փոքր երկիրը և նրա կառավարությունը քաջություն ունեն ասելու, որ իրենք առաջնորդվելու են սեփական շահերով և սեփական տնտեսության շահերով, հարգանքի է արժանի»,- ասել է Լավրովը ։