ԱՊՀ-ին գնահատական տալը ընդհանուր առմամբ թե՛ հեշտ, թե՛ բավական դժվար գործ է: Հեշտ է այն առումով, որ այդ կառույցն այդպես էլ գործուն քաղաքականու-թյան մեջ չկարողացավ մտնել և առավելապես մնաց զուտ ձևական, ընդամենը Ռուսաստանի հավակնությունները բավարարող մի կառույց: Դժվար է այն առու-մով, որ չեղած կառույցին գնահատական տալը պահանջում է բավական մեծ երևակայություն: Բայց թերևս նկատելի է մի տենդենց` Ռուսաստանն աստիճա-նաբար հասկանում է ԱՊՀ անպետքությունը և ձեռնամուխ է եղել լոկալ միավոր-ների զարգացմանը, ինչպիսին են մաքսային միությունը Բելառուսի և Ղազախս-տանի հետ ու ՀԱՊԿ-ը, որին բացի այդ երկրներից, անդամակցում են նաև Տա-ջիկստանը, Ղրղզստանը և Հայաստանը, իսկ Ուզբեկստանն էլ առկախել է իր մասնակցությունը ՀԱՊԿ ակտիվ քաղաքականությանը:
Ռուսաստանը փորձում է ավելի մոբիլ միավորումներով լուծել առավել առարկա-յական քաղաքական հարցեր, ու թեև դրանք մի կողմից ցույց են տալիս ԱՊՀ-ն կենսունակ կառույց դարձնելու ռուսական անկարողությունը, մյուս կողմից էլ առաջ են բերել բավական կոնկրետ վտանգներ, մասնավորապես ՀԱՊԿ` Հավա-քական անվտանգության պայմանագրի կազմակերպության առումով: Բանն այն է, որ այստեղ ստեղծված մոբիլ արձագանքման օպերատիվ ուժերից փորձ է ար-վում ստանալ մի` այսպես ասած ունիվերսալ «սպեցնազ», որը իր վրա կվերցնի ՀԱՊԿ երկրների իշխանությունների պաշտպանությունն անցանկալի քաղաքական հեռանկարներից: Այդ գաղափարի հեղինակը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն է, որը նաև հայտարարել է, որ ՌԴ նախագահ Մեդվեդևն աջակցում է իր այդ մտահղացմանը: ՀԱՊԿ երկրների մյուս ղեկավարները դեռ ձայն չեն հանում: Թեև Մեդվեդևն ինքն էլ դեռ չի բարձրաձայնել իր մտքերը: Մյուս կողմից` դժվար չէ պատկերացնել, թե ինչն է Ռուսաստանի հիմնական մոտիվացիան:
Ռուսաստանը փորձում է օգտվել արաբական աշխարհում տեղի ունեցող իրադար-ձությունների ֆոնից և հոգեբանական ճնշում բանեցնելով ՀԱՊԿ անդամ երկրնե-րի վրա` նրանց ընդունել տալ ՀԱՊԿ-ի այսպես ասած «սպեցնազի» գաղափարը, ինչն իրականում լինելու է հենց ռուսական սպեցնազը: Այսինքն` Ռուսաստանը անկասկած փորձում է ՀԱՊԿ անդամ երկրներին վախեցնել, որ տեսեք, եթե դուք չընդունեք իմ այս պաշտպանական զրահը, կարող եք հայտնվել արաբական դիկ-տատորների վիճակում: Մի կողմից` ռուսներն այդպիսով կփորձեն հակազդել արաբական հեղափոխությունների շղթային` աշխարհում արևմտյան քաղաքա-կանության հեգեմոնության շնորհիվ, մյուս կողմից էլ` իրենց ձեռքը է՛լ ավելի ամուր կսեղմեն հետխորհրդային տարածքի երկրների զգալի մասի վզին: Այստեղ հաշվարկը կարծես թե հստակ է, քանի որ այդ երկրներում իշխում են ամբողջա-տիրական կամ դիկտատորական վարչակարգեր և դրանց բոլորի գլխին կանգնածներն էլ կցանկանային ունենալ հարատև իշխանության պահապան «սպեցնազ»` ի դեմս ռուսների, որոնք իհարկե ոչ մի կաշկանդող բան չեն ունենա Հայաստանում կամ որևէ այլ երկրում քաղաքական ընդդիմություններին և քաղաքացիական խմբերին կոտրելու հարցում:
Պակասում է միայն իրավական հիմքը, և այն էլ Ռուսաստանը փորձում է ձեռք գցել: Կհաջողվի՞ արդյոք Կրեմլին Լուկաշենկոյի միջոցով առաջ բրթել այդ սցենարը: Ընդունելու գայթակղությունը ՀԱՊԿ երկրների վարչակարգերի մոտ անկասկած մեծ է, բայց նաև նկատելի են ռիսկերը: Մասնավորապես խոսքը Հայաստանի մասին է, որն այդպիսի գաղափար ընդունելու, այսինքն` ռուսական զորքին Հայաստանի ներքին գործերին միջամտելու փաստացի իրավունք տալու դեպքում կարող է իսկապես լուրջ խնդիրներ ունենալ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս` Արևմուտքում:
Բանն այն է, որ եթե կայացվի այդպիսի որոշում և տրվի համաձայնություն, որ անհրաժեշտության դեպքում ռուսական զինվորը մտնի Երևան և ասենք` միտինգ ցրի կամ ցուցարար ծեծի ու սպանի, ապա դա պարզապես կնշանակի, որ Հայաստանն այլևս դադարել է լինել անկախ պետություն: Այսինքն` վերստին ամբողջ սրությամբ կդրվի անկախության խնդիրը: Իսկ այդ խնդիրը կարող է իսկապես լինել այն մոբիլիզացիոն ցեմենտը, որը պակասում է Հայաստանում ընդդիմադիր լիարժեք և բավարար մոբիլիզացիայի համար: Սերժ Սարգսյանն անկասկած կգիտակցի այդ վտանգը և հազիվ թե համաձայնի, որ ռուսական զորքը գա և իր իշխանությունը պահի: Դա կլինի վա բանկ գնալ, իսկ ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում վա բանկ գնալը չափազանց ռիսկային է: Արևմուտքը կարող է հանդուրժել Հայաստանի ռուսամետությունը, կարող է հանդուրժել Հայաստանում տնտեսության ոլորտների ռուսաֆիկացիան` հասկանալով հետխորհրդային իներցիայի ուժը, հոգեբանական խնդիրները, բայց հազիվ թե Արևմուտքը հանդուրժի այն, որ ասենք` Հայաստանում իշխանության ձևավորման իրավունքը տրվի Ռուսաստանին:
Այսինքն` այս դեպքում Հայաստանի անկախության համար պայքարի ներքին մոբիլիզացիան լուրջ դաշնակից կարող է ունենալ` ի դեմս Արևմուտքի, ինչը հուշում է, որ դա կարող է լինել իսկապես Ռուսաստանի վերջը թե՛ Հայաստանում, թե՛ Կովկասում: Այդ հանգամանքը, թերևս, պետք է գիտակցեն նաև ռուսներն ու հասկանան, որ այդ նախաձեռնությունն իրենց համար էլ վա բանկ գնալու պես մի բան է, ինչին չարժե դիմել, առավել ևս այն ժամանակ, երբ նավթի փողերը վերջացել են, իսկ շարունակությունն էլ առաջվա տեմպով չէ: Այնպես որ, Մեդվեդևին արժե սառեցնել Լուկաշենկոյի ոգևորությունը կամ էլ գործ ունենալ միայն Լուկաշենկոյի հետ և ձեռք քաշել հայ ժողովրդի համբերությունը փորձելու հերթական անիմաստ նախաձեռնությունից:











































