Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Աջարիայում կառուցվելու է Եվրոպայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը (ՀԷԿ)։ Այն կառուցելու է նորվեգական Clean Energy Invest ընկերությունը, ով Աջարիսցկալի գետի վրա կառուցվելիք ՀԷԿ-ի համար ներդնելու է 600 միլիոն դոլար։ Դա կլինի Վրաստանի էներգետիկ հատվածի ամենամասշտաբային նախագիծը։
ՀԷԿ-ի կառուցման հարցը քննարկվել է Աջարիայի էկոնոմիկայի ու ֆինանսների փոխնախարարի ու նորվեգական ընկերության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը մասնակցել են նաև հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նշվում է, որ ՀԷԿ-ի հզորությունը կազմելու է 300 Մեգավատտ, իսկ տարեկան արտադրությունը 1200 միլիոն կիլովատտ։ Նախագծի ֆինանսավորմանը մասնակցելու է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան։







































