2005թ. ապրիլի 4-ին Հայաստանում ամերիկյան դեսպանատունը դիվանագիտական գաղտնի նամակ է հղել ԱՄՆ Պետքարտուղարություն, որը հայտնվել է WikiLeaks կայքում:
2004թ. մարտի 31-ին ՆԱՏՕ-ի ատլանտիկ քաղաքականության խորհրդականների խմբի հետ հանդիպման ժամանակ Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ասել է, որ «Հայաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին անդառնալի է և ցանկալի»: Օսկանյանն ասել է, որ անվտանգությունը Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունն է, և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը լրացնում է անվտանգության ապահովման ընթացիկ պահանջները:
Օսկանյանը նաև հավելել է, որ շուտով պատրաստ է լինելու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի անհատական համագործացության պայմանագիրը, որը միջգերատեսչական համագործակցության արդյունք է:










































