ԵՄ ընդհանուր պրոցեսի մեջ դեր է խաղում Ֆրանսիան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը:
Ըստ պատմաբանի՝ եթե կա մի երկիր Եվրոպայում, որ մտահոգ է Հայաստանի հարցով, դա Ֆրանսիան է․ «Հիմնական օգնությունը պետք է սպասել Ֆրանսիայից, բայց ոչ ռազմական օգնություն»: Պատմաբանը նշեց, որ ֆրանսահայերը մեծ հույս ունեն, որ Լաչինի միջանցքը չի ստանա ռազմական լուծում, պետք է այն բացվի դիվանագիտական ակտիվ ճնշումներով․ «Այնուամենայնիվ ֆրանսահայ համայնքը գիտակից է, որ պատերազմի վտանգ կա»: