Աֆղանստանում իշխանությունը զավթած Թալիբան արմատական շարժման ղեկավարությունը կարգադրել է երկրում փակել կանանց գեղեցկության սրահները: Այս մասին երեքշաբթի հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նրանց տեղեկություններով՝ թալիբների կողմից ձևավորված Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունը տասնօրյա ժամկետ է սահմանել, որից հետո կանանց գեղեցկության սրահները պետք է փակվեն:
Բացի այդ, նշվում է, որ արմատականներն արգելել են աղջիկներին՝ աշխատել առևտրի կենտրոններում։