Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մուրճի ու սալի արանքում «ելքերի» անհեթեթ տրամաբանությունը

Չնայած Լաչինի միջանցքի ապարգելափակման միջազգային կոչերին, Ադրբեջանը ոչ միայն չի բացում միջանցքը, Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն հայտարարում է, թե չեն բացի, մինչև չհասնեն իրենց «բնապահպանական խնդիրների լուծմանը, այլ նաև փաստացի խափանում Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Արցախն արդեն մոտ մեկ օր է անցել է բացառապես ներքին ռեսուրսներին, որոնք իհարկե չեն բավականացնում կայուն էներգամատակարարման համար և Արցախի հանրությունն ապրում է հովհարային անջատումների պայմաններում: Այս քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանն իր գործողություններում առնվազն համոզված է միջազգային հանրության լռության հարցում: Խոսքը վերաբերում է գործողությունների լռությանը, ոչ թե զուտ հռետորաբանության: Միայն գործողությունները ցույց կտային, որ կա Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու պատրաստակամություն և կամք:

Առայժմ այդ հարցում չկա որևէ տեղաշարժ, և ավելին՝ Ադրբեջանն ըստ ամենայնի համոզված է, որ չի էլ լինելու, եթե գնում է էներգամատակարարման խափանման, թույլ չտալով Արցախի էներգետիկներին մոտենալ Լաչինի միջանցքի Բերձոր-Աղավնո հատվածում վնասված էներգաենթակառուցվածքին և նորոգել այն, վերականգնելով Արցախի էներգամատակարարումը: Եթե անգամ Ադրբեջանն ինքը չի վնասել ենթակառուցվածքը, հետո պատճառաբանելով եղանակային պայմանները, ապա անկասկած է, որ թույլ չտալով մոտենալ վնասված հատվածին, Բաքուն այդ իրավիճակը փորձում է դարձնել քաղաքական սակարկության, շանտաժի հերթական միջոց: Իսկ դա էլ հենց նշանակում է, որ Ադրբեջանը բավականին ինքնավստահ է միջազգային հանրության գործուն ճնշման բացակայության հարցում:

Ռուսաստանի մասին խոսելը թերևս ընդհանրապես ավելորդ է, քանի որ կասկածից վեր է, որ Մոսկվան, առավել ևս այն պարագայում, երբ Բաքուն ունի միջազգային հանրության «լոյալության» համոզվածություն, որևէ կերպ չի գնա Ադրբեջանի հանդեպ կոշտ խոսակցության: Ավելին, Մոսկվան դրան չի գնում անգամ անմիջականորեն իր մաշկի վրա եղած խնդրի՝ ուկրաինական պատերազմի հարցում Բաքվի երկակի պահվածքի պայմաններում:

Ակնառու է, որ կա փետրվարի 22-ի ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը և քանի դեռ երկու կողմում չկա հղում այդ հռչակագրի խախտման որևէ փաստի, ուրեմն տեղի ունեցող թեկուզ երկակի իրողությունները միանգամայն «հռչակագրային-դաշնակցային» շրջանակում են: Մյուս կողմից, Արևմուտքն էլ իհարկե իր հերթին ունի հարց՝ իսկ ինչու՞ պետք է ինքը հակադրվի և հակամարտի Ադրբեջանի հետ: Եվ դա ևս միանգամայն տրամաբանական հարց է: Անտրամաբանական է այն, որ այդ իրավիճակում մուրճի և սալի արանքում հայտնվում են Հայաստանն ու Արցախը, բայց դա դեռ բավական չէ, հայտնվելով այդ իրավիճակում, ելքերի վերաբերյալ դիսկուրսում փրկություն է դիտվում կամ մուրճը, կամ սալը: Դա է տարօրինակն ու ցավալին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում