Առնվազն 18 մարդ է զոհվել Պակիստանում` ջրհեղեղների հետևանքով: Ինչպես հայտնում է BBC-ն, երկրում ջրապաշտպանիչ ենթակառուցվածքները գտնվում են խիստ անմխիթար վիճակում: Երկրի կառավարությանը քննադատում են այն բանի համար, որ անցած տարվա ջրհեղեղներից հետո ոչ մի քայլ չի կատարվել` բնակչությանը հետագա արհավիրքներից պաշտպանելու ուղղությամբ:
Ստացվող տեղեկությունների համաձայն` ջրհեղեղներից արդեն տուժել են միլիոնավոր մարդիկ, Ինդոս գետի ափամերձ շրջանում բնակվող մարդկանց տներն ամբողջությամբ ջրի տակ են անցել: