Sunday, 21 06 2026
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո

Նիկոլ Փաշինյանի իշխանական-քաղաքական նոր հենասյունը

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Ներքին գործերի նախարար: Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ Հայաստանում ձեւավորվեց ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառեց նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության եւ միգրացիայի կոմիտեի ստորաբաժանումները: Այլ կերպ ասած, Վահե Ղազարյանը կգլխավորի Հայաստանում ստեղծված գերնախարարությունը, որի կազմում բնականաբար կլինի նաեւ ոստիկանությունն իր բոլոր ստորաբաժանումներով: Մամուլի հրապարակումներից հայտնի է, որ Վահե Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է: Սակայն, այստեղ իհարկե հարկ է նկատել, որ Ղազարյանը ներքին գործերի համակարգում է շատ վաղուց, եւ անկասկած համակարգի փորձառու բարձրաստիճաններից էր մինչեւ Փաշինյանի վարչապետ դառնալը: Նա գլխավորում է նաեւ ներքին զորքերը: Այդ իմաստով, Ղազարյանն իհարկե համակարգում ոչ միայն նոր մարդ չէ, այլ նաեւ ոլորտի բազմափորձ եւ գիտակ ներկայացուցիչներից է: Հարցն այն է սակայն, որ մի բան է ներքին զորքերի հրամանատար եւ ոստիկանապետ, մեկ այլ բան՝ նախարար, հաշվի առնելով այն, որ նախարարը Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ քաղաքական կատեգորիա է, այսինքն նախարարը քաղաքական դեմք է: Նախարարությունն էլ ըստ էության պահանջում է քաղաքական կառավարում, դրանից բխող տրամաբանությամբ, այդ թվում նաեւ հասարակական-քաղաքական հարաբերությունների ավելի մեծ համակարգում, քան զուտ կառավարման համակարգն է: Եվ այստեղ է, որ առաջանում է հարց, թե Վահե Ղազարյանը որքանով է համապատասխանելու այն քաղաքական մեծ մասշտաբին, որ ենթադրում է նախարարությունը: Իսկ այդտեղ հարցն ունի թերեւս բավականին նուրբ երանգներ: Որովհետեւ, քաղաքական տիրույթում «անհարթությունը» անխուսափելիորեն ազդելու է նաեւ զուտ մասնագիտական, ոլորտային տիրույթում գործունեության վրա, քանի որ քաղաքական եւ մասնագիտական բաղադրիչները լինելու են օրգանական կապի մեջ: Իսկ դա ընդհանուր կառավարման որակի մարտահրավեր է, որն իհարկե նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդիրն է, թեեւ այս պահին վարչապետի համար թերեւս առավել կարեւոր է հենց քաղաքական խնդիրը, որ լուծվում է ներքին գործերի գերնախարարության ստեղծումով:

Մասնավորապես, այդ կերպ Նիկոլ Փաշինյանն անշուշտ փորձում է բարձրացնել եւ ամրացնել ընդհանուր իրավիճակի քաղաքական կառավարելիությունը, ինչը նրա համար հատկապես կարեւոր հարց է այն բարդ արտաքին միջավայրային պայմաններում, որ կա Հայաստանի շուրջ:

Միեւնույն ժամանակ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Նիկոլ Փաշինյանը փորձում է ձեւավորել նաեւ բազմաբևեռ իշխանական քաղաքական համակարգ, այդ կերպ բարձրացնելով նաեւ հենց զուտ իշխանության բուրգի կառավարելիության աստիճանը, ձեւավորելով հակակշիռների միջավայր:

Այդ առումով, Վահե Ղազարյանն անշուշտ լինելու է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի հենարաններից մեկը, եթե ոչ՝ ամենավստահելին:

Միեւնույն ժամանակ, մեծ հարցը այն է, թե ներքին գործերի նորաստեղծ նախարարությունը որքանով է իր աշխատանքով արժանանալու հանրային վստահության, քանի որ հակառակ պարագայում դրա քաղաքական էֆեկտը վարչապետ Փաշինյանի համար ժամանակի ընթացքում կարող է վերափոխվել նոր խնդրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում