Չնայած կորոնավիրուսային իրավիճակը համեմատաբար կայուն է, սակայն այս տարի Հայաստանում գրիպի բռնկումներ կան։
ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք- Նուբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երկրում շրջանառվողը խոզի գրիպ է:
Վերջինս նշեց, որ վիրուսի այս տեսակը ավելի ծանր են տանում երեխաները:
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով մասնագետը ևս մեկ անգամ հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ:







































