Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները

ՀՀ-ի և Ղրղզստանի ղեկավարներն ուղերձներ են հղել՝ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով: Ուղերձում ասված է.

«Հարգելի Սադիր Նուրգոժոևի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Անցած երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու Ղրղզստանը բոլոր ուղղություններով արդյունավետ փոխշահավետ համագործակցության նշանակալի փորձ են կուտակել, կառուցողական փոխգործակցություն է հաստատվել միջազգային միավորումների շրջանակում, վերջերս տեղի ունեցավ տնտեuական համագործակցության հարցերով հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի հարաբերությունները, ինչպես նաև միջպետական ակտիվ երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը այսուհետ ևս կնպաստեն երկկողմ օրակարգի հետևողական ամրապնդմանը և ընդլայնմանը` ի շահ Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների։

Հարգելի Սադիր Նուրգոժոևի, Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և բարօրություն, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարություն և բարգավաճում»։

Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովն իր հերթին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով, որում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ ղրղզա-հայկական հարաբերությունների համար նշանակալի հոբելյանի՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Ղրղզական Հանրապետությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը, որը հիմնված է մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա։ Ուրախալի է նշել, որ ղրղզա-հայկական փոխհարաբերությունները տարիների ընթացքում զարգանում են լիարժեք փոխըմբռնման և վստահության հիման վրա, մեր պետությունների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորվել է իրավապայմանագրային անհրաժեշտ հիմք՝ ընդգրկելով միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագրեր, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հարթակներում իրականացվում է բազմակողմ ձևաչափով կառուցողական համագործակցություն։

Միաժամանակ մեզ անհրաժեշտ է ձգտել համագործակցության նոր և ավելի կատարյալ ձևերի բացահայտմանը, որոնք ղրղզա-հայկական հարաբերությունների ներկայիս ներուժը կբարձրացնեն որակապես նոր մակարդակի։ Այս համատեքստում կարևոր և արդիական եմ համարում ղրղզա-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի՝ 2022թ․ նոյեմբերի 4-ին անցկացումը։ Համոզված եմ, որ տվյալ միջոցառումը լուրջ ազդակ կհանդիսանա առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և մեր երկրների միջև գործարար, գիտական և մշակութային կապերի ամրապնդման համար։ Հուսով եմ ակտիվորեն շարունակել փոխգործակցությունը Ձեզ հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության բոլոր ուղղություններով՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների շահերի ու բարգավաճման։ Հարգելի Նիկոլ Վովայի, Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պետական պատասխանատու գործունեությունում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում