Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Եթե եղանակը նույն տեմպով շարունակվի, Լարսում կլինեն կուտակումներ

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Բեռնափոխադրողները նորից կանգնած են լուրջ խնդիրների առաջ: Լարսի փակվելու պատճառը եղանակային պայմաններն են:

Այս առնչությամբ բեռնափոխադրող ընկերության տնօրեն Մարսել Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տոնական օրերին ընդառաջ արագընթաց իրականացվեցին բեռնափոխադրումները.

«Հիմա չգիտենք՝ ինչ կլինի այս տարի: Թե վրացական կողմում, թե ռուսական կողմում էլ կային խնդիրներ: Ինչպես միշտ, վրացական մեքենաները կարողանում էին արտահերթ անցել, իսկ մեր մեքենաները վրացական կողմում 6 օր ստիպված էին լինում սպասել: Ավտոկայանատեղիում էլ ստիպված մեր բեռնատարները 80 լարի էին մուծում, նախկինում 30 լարիի փոխարեն:

Ինչ վերաբերում է լաստանավերի հնարավոր շահագործմանը, ապա այս մասով բեռնափոխադրողները թերահավատ են, հույս չունեն, թե երբևէ կշահագործվեն.

«Մենք մեկ ուրիշ բան էլ առաջարկեցինք. էլեկտրոնային կապարակնիքների տեղադրում, որը հնարավորություն կտա, որը միանգամից ցույց կտա, թե ինչ կա բեռնատարի մեջ: Այսինքն՝ ամբողջն ավտոմատացված երևում է և ժամանակի տնտեսում է լինում, բայց փաստորեն մեր առաջարկը չընդունվեց, 2 տարի է՝ մենք առաջարկել ենք այս տարբերակը, սակայն լուծում չկա”,-ասաց նա:

Բեռնափոխադրող մեկ այլ ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ եղանակային պայմանների վատթարանալը հերթեր անցակետում չեն եղել. «Կուտակումներ չենք ունեցել, դա մեր աշխատանքին չի խանգարել, բայց եղանակը եթե նույն տեմպով շարունակվի, կունենանք կուտակումներ: Նոր տարուց առաջ բացվեց ճանապարհը, և ոչ մի խնդիր չի եղել այս մասով»:

Քոլյանի խոսքով՝ լաստանավերը դեռ չեն աշխատում, չկա որևէ տեղեկատվություն այդ մասով: Նրա խոսքով՝ էլեկտրոնային կապարակնիքը շատ կարևոր հանգամանք կլինի ձևակերպման պրոցեսն արագացնելու համար.

«Մեր հիմնական խնդիրները Լարսի անցակետում թղթաբանական խնդիրներ են, իսկ այս դեպքում ավտոմատ կերպով թողունակության բարձրացում կունենանք, մեկ օրվա մեջ 100 մեքենայի փոխարեն 500 մեքենա բաց կթողնվի»,-ասաց Քոլյանը:

Բեռնափոխադրողը նշեց, որ իշխանություններն աշխատում են էլեկտրոնային կապարակնիքների ուղղությամբ, պարզապես միջպետական համաձայնագրեր են հարկավոր, Վրաստանի և Հայաստանի մասով պետք է համատեղ որոշում լինի, որ կարողանան այս ամենը կազմակերպել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում