Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Նոր բանաձևով եթե ՀՀ քաղաքացու աշխատանքային ստաժը ձևավորվում է Ռուսաստանում, ապա կենսաթոշակային ապահովությունն իր վրա է վերցնում ՌԴ-ն

Կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը 2023 թվականի հունվարի 1-ից այլևս չի գործի: Որոշումը չի ազդի գործող թոշակառուների վրա, փոփոխությունները հիմնականում վերաբերում են միգրանտներին:

Կենսաթոշակային իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին 10 երկրի՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի միջև: Համաձայնագրով կենսաթոշակները նշանակում ու վճարում է անձի մշտական բնակության պետությունը՝ անկախ մարդու քաղաքացիությունից։

Այս առնչությամբ ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Փոփոխությունն այն է, որ ԱՊՀ-ում գործող կենսաթոշակային ապահովման համակարգում փոփոխություններ են սպասվում, քանի որ այդ պայմանագրերը ստորագրվել էին այն հիմքով, որ կան ընդհանուր տնտեսական կապեր, կա աշխատանքի ընդհանուր շուկա և կա սերունդ, որն իր կյանքի մեծ մասն ապրել ու անցկացրել է Խորհրդային Միությունում: Պայմանագրի իմաստն այն էր, որ այդ սերունդը չկորցնի իր սոցիալական ապահովությունը: Հիմա քանի որ սերդափոխություն է տեղի ունեցել, նոր սերունդ է մեծացել, որը Խորհրդային Միության հետ քիչ կապ ունի, եթե չասեմ՝ ընդհանրապես կապ չունի, Ռուսաստանն այլևս չի համարում, որ ինքն ունի այդպիսի պարտավորություն: Մյուս կողմից միգրանտների հիմնական հոսքը դեպի Ռուսաստան է գալիս, և ստացվում է, որ սոցիալական ապահովության այդ համակարգի շոգեքարշի դերն իր վրա է վերցնում Ռուսաստանը, կապված միգրանտների հետ»:

Նրա խոսքով՝ հիմա Ռուսաստանը որոշել է այդ պայմանագրից դուրս գալ և ԱՊՀ երկրներին առաջարկում է ուղղակի երկկողմ պայմանագրեր կնքել հատուկ կարգով, որպեսզի արտահոսքի ու ներհոսքի բալանսը լինի ավելի հստակ՝ ըստ աշխատուժի տեղաշարժի վերաբերյալ վիճակագրական տվյալների:

«Հիմնական տնտեսական բանաձևն այն է լինելու, որ երկկողմանի պայմանագրերում կողմերը հավասարաչափ են իրենց վրա վերցնում կենսաթոշակային ապահովման ծախսերը՝ ելնելով նրանից, թե որ պետությունում է տվյալ քաղաքացին ավելի շատ աշխատել, որտեղ է իր աշխատանքային ստաժը ձևավորվել: Օրինակ, եթե Հայաստանի քաղաքացին գտնվում է Ռուսաստանում և իր աշխատանքային ստաժը ձևավորվում է Ռուսաստանում, ապա կենսաթոշակային ապահովությունն իր վրա վերցնում այդ երկրի աշխատանքային շուկայի պետությունը, այսինքն Ռուսաստանը»,-ասաց նա:

Ռուբեն Կիրակոսյանն այստեղ լուրջ սոցիալական վտանգներ չի տեսնում. «Սրանով փորձ է արվում ուղղակի օրենսդրությունը համապատասխանեցնել աշխատանքի շուկայի օրվա իրողություններին, որպեսզի անիմաստ ծախսեր չարվեն: ՌԴ-ն ընդհանուր այդ կաթսայից դուրս է գալիս և ավելի հստակ ու կետային է ուզում ծախսեր իրականացնել:

Այս փոփոխությունը չի վերաբերում արդեն կենսաթոշակ ստացողներին, օրենքը հետադարձ ուժ չունի: Դա վերաբերելու է նրանց, որոնք սրանից հետո են կենսաթոշակային իրավունք ձեռք բերում: Նրանք, որոնք արդեն թոշակային տարիքում են, նրանց վրա հին համակարգն է տարածվում»:

Կիրակոսյանը նաև նկատեց, որ կյանքը ցույց է տալիս, որ օրենքն ընդունելուց մինչև դրա կիրառումը այնքան բան է տեղերում փոփոխվում, որ շատ դժվար է կանխագուշակել, թե ինչպես այս օրենքը կկիրառվի. «Օրենքից հետո սկսում են ընդունլ տեղական նորմատիվ ինչ-որ ակտեր, ինչ-որ բաներ փոփոխող փաստաթղթեր: Մյուս կողմից, սա այնքան նուրբ ու կարևոր հարց է, որ իմ կարծիքով, ոչ մի պետություն չի ուզենա, որ այս ոլորտում ինչ-որ սոցիալական լարվածություն առաջանա: Թե Ռուսաստանում, թե Հայաստանում թոշակառուների նկատմամբ քիչ, թե շատ դելիկատ վերաբերմունք է եղել, պետությունները շահագրգռված չեն այդտեղ լարվածություն առաջացնել»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում