Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

Արցախի ապաշրջափակման միջոցների աշխարհագրությունը

Անկասկած է, որ լաչինի միջանցքի արգելափակմանն ու Արցախի շրջափակմանը միջազգային հանրության արձագանքը մեղմ ասած բավարար չէ, եթե անգամ ՄԱԿ ԱԽ նիստում հնչում են միջանցքը բացելու կոչեր: Ադրբեջանի վարքագիծը վկայում է, որ այդ կոչերը պարզապես ձևականություն են, այլապես Բաքուն հազիվ թե այդ աստիճան անհաղորդ լիներ կոչերին: Իսկ, եթե Բաքուն կարող է իրեն թույլ տալ «թքած ունենալ» այդ կոչերի վրա, ապա դա էլ ավելի աղաղակող հանգամանք է, որ խոսում է միջազգային հանրության տկարության կամ անհամարժեքության մասին: Սակայն, խնդիրը իհարկե այլ է՝ միջազգային դերակատարները չունեն Բաքվին միջանցքի բացում «պարտադրելու» որևէ մոտիվ, որովհետև Ադրբեջանը Ռուսաստան կամ Իրան չէ, որ իրեն թույլ տա դիմակայել միջազգային պատժամիջոցներին: Այստեղ հաճախ հնչում է փաստարկ, որ միջազգային օգնությունը բավարար չէ, որովհետև Հայաստանը ՌԴ դաշնակիցն է և չի հրաժարվում այդ դաշնակցությունից, նույնը՝ Արցախի դիրքորոշման առումով:

Թվում է, որ պարզ տրամաբանություն է: Սակայն, դա ավելի շուտ կամ քաղաքական անհամարժեքություն է՝ առկա իրողությունների աղաղակող ակնառության պարագայում, կամ մանիպուլյատիվ դիտավորություն: Համենայն դեպս այդպես է, քանի դեռ հստակ ներկայացված չէ երաշխիք, որ Հայաստանը կամ Արցախը որևէ այդօրինակ քայլ կատարելիս, որևէ շարժ կատարելիս չեն հայտնվի անվտանգության որոշակի վակուումում: Որովհետև, անգամ երեսուն րոպե այդպիսի իրավիճակը Հայաստանի ու Արցախի համար կարող է արժենալ  շատ թանկ, ու թեև կասկած չկա, որ տեղեկատվա-քարոզչական և քաղաքական տիրույթում այդ կորուստները «դուրս կգրվեն» անբարեխիղճ դաշնակցի վրա, բայց դա հետ չի բերի կորուստներն ու չի մեղմի դրանցից եղած ցավը:

Իսկ, եթե միջազգային այլ դերակատարներ ունեն իրենց՝ «ինքնաբավ» մոտիվը Արցախի հարցում Ադրբեջանին որևէ իրավիճակ կամ ստատուս-քվո թելադրելու առումով, ապա նրանք հազիվ թե իրենց «զրկեն» այդ հնարավորությունից Հայաստանի ու Արցախի պատճառով, որովհետև որևէ բան անելիս նրանք դա անելու են իրենց, այլ ոչ թե Հայաստանի կամ Արցախի համար: Սակայն, այդ ամենով հանդերձ, հայ ժողովրդին, Հայաստանի ու Արցախի քաղաքականության համար բոլոր պատասխանատուներին, Հայաստանի ու Արցախի հասարակական-քաղաքական բոլոր դերակատար անհատներին կամ ինստիտուտներին, ժամանակն է հասկանալ պարզ բան, որ բոլորն էլ որևէ բան անում են բացառապես իրենց շահի համար, մնացյալ ամեն ինչ ենթարկեցնելով դրան, և ըստ այդմ որևէ մեկից գործընկերային քաղաքականություն ակնկալելու համար, հարկավոր է արդյունավետ դիվանագիտական-քաղաքական աշխատանք կատարել՝ նախ տանը, հետո դրա հիման վրա՝ դրսում: Եթե այդ աշխատանքը չի փոխի որևէ մեկի անտարբերությունը, ապա դրանից պետք է անել հետևություն, որ իքս հարցի լուծման միջոցները այդ ուղղության վրա չեն, հետևաբար պետք է լուծումներ փնտրել այլ ուղղություններում աշխատանքը բազմապատկկելով, իսկ տվյալ ուղղությամբ պետք է աշխատել այն հարցերում, որոնց հանդեպ կա հետաքրքրություն: Սա է թերևս բանաձևը, այլ ոչ թե աշխարհին «խղճի կոչելը»: Դա իհարկե ունի իր տեղը, սակայն, վայ նրանց, ովքեր կհավատան իրենց կոչերի աշխարհաքաղաքական զորությանը: Չարյաց փոքրագույնը կլինի, եթե ընդամենը մեծահոգաբար ժպտան այդ դյուրահավատության վրա:

 

Լուսանկարը`  Civilnet-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում