
Դեկտեմբերի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Հուսեյն-Ամիր Աբդոլահիանի միջև:
Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ առևտրի, տնտեսական և տրանսպորտային ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում իրականացվող ծրագրերը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային այլ խնդիրներ։