WikiLeaks-ի` Հայաստանին վերաբերող այսօր հրապարակած փաստաթղթերից մեկն առնչվում է 2008թ-ի նախագահական ընտրություններին: Փաստաթուղթը թվագրված է 2008թ-ի հունվարի 4-ով, ըստ որի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը հայտնել է USAID-ի կողմից ընտրությունների ընթացքում exit poll անցկացնելու մտադրության հանդեպ նախագահ Քոչարյանի մտահոգությունը:
Խնդրելով USAID Armenia կազմակերպությանը ըմբռնումով մոտենալ հարցին և չքաղաքականացնել նախագահի խնդրանքը, նախագահի աշխատակազմի ղեկավարը թվարկել է Հայաստանի ղեկավարության կողմից առաջ քաշված բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում այն հանգամանքը, որ նախագահականում չեն վստահում exit poll-ի արդյունքներին, մտահոգվում են, որ այդ արդյունքները կարող են ապակայունացնել երկրում քաղաքական իրավիճակը և վնասել ընտրական բուն գործընթացը:









































