Wednesday, 01 07 2026
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի

Լաչինի արգելափակման ֆոնին՝ ով և ինչ խնդիրներ է առաջացրել հայ-թուրքական գործընթացում

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի` Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի ուսանողների առաջ, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերության կարգավորման թեմային: Դրա շրջանակում Քըլըչն արել է ուշագրավ մի հայտարարություն, ըստ որի, հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացում դրական մթնոլորտ է, բայց ներկա փուլում կան խնդիրներ: Նրա կարծիքով՝ առկա խնդիրների լուծմանը հետամուտ պետք է լինեն տարածաշրջանային երկրները, բայց վերջին շրջանում ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը սկսել են միջամտել և միջազգայնացնել խնդիրը, ինչը Քըլըչը համարում է սխալ:

«Տարածաշրջանային երկրներն իրենց խնդիրներն իրենց նախաձեռնությամբ պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց: Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել»,-հայտարարել է նա: Այդ հայտարարության առնչությամբ ինչ արձագանք կլինի Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանից, կերևա թերևս առաջիկա ժամանակահատվածում, սակայն թուրք բանագնացը անում է թերևս էական նշանակության հայտարարություն: Իսկ խնդիրն ինքնին լինելով հիմնարար, առանցքային ուշադրություն է գրավում նաև այն իրադրության ֆոնին, որ Ադրբեջանը ստեղծել է Լաչինի միջանցքում, արգելափակելով այն: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ Ադրբեջանը Լաչինի ուղղությամբ գործողությունների անցավ այն բանից հետո, երբ փաստացի հրաժարվեց հանդիպել Բրյուսելում, ասելով, որ դեմ է դրանում Ֆրանսիայի մասնակցությանը: Բրյուսելում դեկտեմբերի 7-ին հանդիպման պայմանավորվածություն ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ քառակողմ ֆորմատով, նաև Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ: Ալիևը փաստացի պահանջում էր, որ Բրյուսելում հանդիպումը լինի եռակողմ: Հայաստանը պնդեց, որ պայմանավորվածությունը եղել է քառակողմ, հետևաբար հանդիպումն էլ պետք է լինի նույն ձևաչափով: Ինչն է այստեղ ուշադրության արժանի հայ-թուրքական հարաբերության մասին Քըլըչի արտահայտությունների ֆոնին:

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ ոչ միայն քառակողմ հանդիպումը, այլ հանդիպում նաև Փաշինյան-Էրդողան ձևաչափով, առաջին հանդիպումը նրանց միջև: Սակայն, եղավ նաև «ոտքի վրա» զրույց-հանդիպումը միջանցքում՝ Էրդողանի, Փաշինյանի, Ալիևի, և նրանց մոտեցած Մակրոնի մասնակցությամբ: Այդ «ոտքի վրա»-ն ըստ էության խորհրդանշում էր քառակողմի և Փաշինյան-Էրդողան երկկողմ հանդիպումների «օրգանական» կապը: Ահա այդ համատեքստում, երբ չի կայանում Բրյուսելում հանդիպելու քառակողմ պայմանավորվածությունը, դա ըստ էության իր ազդեցությունն է թողնում նաև հայ-թուրքական գործընթացի վրա: Այդ համատեքստում է, որ բավականին ուշադրության է արժանի այն, որ Քըլըչը հայտնում է հայ-թուրքական գործընթացում առաջացած խնդիրների, ու ինչը հատկապես ուշագրավ է՝ դրանք ռեգիոնալ նախաձեռնությունների շրջանում լուծելու անհրաժեշտության մասին, ասելով, թե միջազգայնացումը սխալ է: Այդ դեպքում հարց է առաջանում, թե Թուրքիայի ի՞նչ առաջարկների մասին էր խոսում դեկտեմբերի սկզբին Երևան այցելած ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որն այստեղից անմիջապես մեկնել էր Անկարա և հայտարարել, որ Թուրքիան ունի հետաքրքիր առաջարկներ: Քըլըչն այսօր ասում է, որ կան խնդիրներ, ընդ որում՝ փաստացի միջազգայնացման փորձից բխող: Լաչինի միջանցքը այդ խնդիրների հետևա՞նքն է, թե՞ դրանց «արմատներից»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում