Վայրի փղերի առաջին պետական «փղահամարը» տեղի է ունեցել անցյալ ամիս Շրի Լանկայում: Շրի Լանկայի բնապահպանության նախարար Չանդրասենան ուրբաթ օրը հայտարարել է, որ երեքօրյա աշխատանքի արդյունքում պարզվել է, որ կղզու անտառներում կա 5879 փիղ: Ավելի վաղ նրանց թիվը 5350 էր,- հայտնել է բնության բաժնի ղեկավար գեներալ Ռետնայակը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ստացված տեղեկություններն օգտագործվելու են փղերի պաշտպանության համար նախագիծ մշակելու գործում: Բնապահպանական կազմակերպությունները հանդես են եկել այսպիսի նախաձեռնության դեմ` մեղադրելով կառավարությանը վայրի փղերի հայտնաբերման և նրանց վարժեցման մեջ: Կառավարությունն այդ մեղադրանքները հերքել է: