Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

Շրջափակումը Արցախում տնտեսական աճի կորստի է բերում, բայց այդ ազդեցությունը դեռ կրիտիկական չէ

Արցախն արդեն 13-րդ օրն է՝ շարունակում է մնալ շրջափակման մեջ, առաջացել է սննդի և վառելիքի խնդիր, այլ խոսքով՝  Արցախը հումանիտար աղետի շեմին է կանգնած։ Տնտեսական առումով նույնպես լրջագույն վնասներ են կրում Արցախն ու Հայաստանը։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իհարկե, կան առանձին ապրանքատեսակներ, որոնցով կան ռեզերվներ, որոնք կարող են բավականին երկար ժամանակ ծառայել, բայց կան նաև ապրանքատեսակներ, որոնցով ռեզերվներ չկան, կան միայն խանութներում առկա պաշարներ, որոնք կարող են ավարտվել և այդ պարագայում արդեն պակաս է ստեղծվելու:

«Մի կողմից կա ռիսկ, որ ապրանքների պակաս է ստեղծվելու, այդ թվում դեղորայք ու սնունդ, կյուս կողմից տնտեսական ակտիվությունը նվազում է: Այս տարի ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում բավականին մեծ տնտեսական ակտիվացում է նկատվել: Բայց այս շրջափակմամբ կա ռիսկ այդ տնտեսական ակտիվացման աճի կորստի: Պարզ է, որ եթե շրջափակում է, մարդիկ ներդրումներ չեն անում և տնտեսական ակտիվությունը նվազում է»,-ասաց նա:

Հարցին, թե առկա ռեզերվները դեռ որքան կբավականացնեն, տնտեսագետը պատասխանեց. «Դա պետական գաղտնիք է, բայց կարծում եմ՝ երկու ամսից ավել պետք է հերիքեն»:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախին մեծ ֆինանսական աջակցություն տրամադրելուն և ծրագրերին, Հրանտ Միքայելյանն ասաց. «Հայաստանը բյուջետային փոխանցում է հատկացնում Արցախին, դա միջպետական վարկ է կոչվում: Այսինքն Հայաստանը փոխանցում է Արցախի բյուջեին, որտեղից ֆինանսավորվում են հիմնականում սոցիալական և շինարարության ծրագրերը: Դրանց արդյունավետությունը որոշ դեպքերում բացատրելի է, որոշ դեպքերում՝ վիճելի: Այո, կան մտահոգություններ, որ որոշ գումարներ անարդյունավետ են ծախսվում, բայց դա արդեն բյուջետավորման հարց է: Այսինքն եթե օրինակ, ՀՀ ֆինանսների նախարարությունը համարում է, որ Արցախում իրականացվող այս կամ այն ծրագիրն անարդյունավետ է, պետք է այդ հարցով դիմի իրենց արցախցի գործընկերներին և ասի՝ մեր ցանկությունն այնպիսին է, որ այդ ծրագրին չհատկացվի գումար: Դա քննարկումների հարց է ֆինանսական իշխանությունների միջև»:

Ինչ վերաբերում է շրջափակման տնտեսական հետևանքներին, տնտեսագետը նշեց. «Շրջափակումը միանգամից չի ազդում տնտեսության վրա, ավելի շուտ այդ ազդեցությունն, իհարկե, կա, բայց ինչքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի արագացված ձևով է սկսում ազդել: Այսինքն ինչքան երկար փակ պահվի սահմանը, այդքան այդ ազդեցությունը նկատելի է լինելու: Այս պահին ազդեցությունը կրիտիկական չի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում