Wednesday, 17 06 2026
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան

Միջազգային հանրությունը չպետք է բավարարվի դատապարտման պարզ կոչերով, որոնք անտեսվում են Բաքվի կողմից. Արեւմտյան Ամերիկայի հայկական կազմակերպություններ

Արեւմտյան Ամերիկայի հայկական կազմակերպությունները Արցախի շրջափակման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:  Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Արցախի 120 հազար բնակչությունը Լաչինի միջանցքի փակման պատճառով մեկ շաբաթից ի վեր գտնվում է Ադրբեջանի կողմից հաստատված շրջափակման մեջ։ Զրկված պարենի պաշարներից, դեղորայքից, ազատ տեղաշարժվելու իրավունքից՝ արցախահայությունը գտնվում է մարդասիրական լուրջ աղետի առջեւ։

Ցավով արձանագրում ենք, որ Ռուսաստանի խաղաղապահների ճիգերը մինչ այժմ ցանկալի արդյունքներ չեն տվել՝ սանձելու ադրբեջանական կողմի սադրանքներն ու հակահայ գործողությունները։ Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա կամ բավարարվի դատապարտման պարզ կոչերով, որոնք անտեսվում են Բաքվի իշխանությունների կողմից։

Ռուսաստանը, եվրոպական կառույցներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավոր են օգնության հասնել Լեռնային Ղարաբաղում ապրող եւ գործող խաղաղ բնակչությանը։ Մարդկային իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն նկատող երկրները պետք է դիմեն գործնական քայլերի՝ տարաբնույթ մարդասիրական օգնություն հասցնելու համար ձմեռային եղանակային պայմաններում տառապող ժողովրդին։

Լոս Անջելեսի հայ համայնքը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի վարած հայաթափմանը միտված ցեղասպանական քաղաքականությունը։

Մենք պահանջում ենք Սպիտակ տնից, որպեսզի գործնական միջոցներ ձեռք առնի, ներառյալ օդային մարդասիրական կամուրջ հաստատել եւ Ստեփանակերտի օդանավակայան հասցնել մեծ քանակությամբ պարեն, դեղորայք, հիվանդանոցային գույք եւ այլ անհրաժեշտ ապրանքներ՝ ապահովելու արցախահայության ֆիզիկական գոյությունն իր պատմական հայրենիքում։

Կոչով դիմում ենք Ներկայացուցչական տան եւ սենատի անդամներին, որպեսզի միանան դատապարտման ալիքին, պատժամիջոցներ ձեռնարկեն Ադրբեջանի դեմ եւ գործադրության դնեն թիվ 907 բանաձեւը՝ արգելելով բոլոր տեսակի զինվորական օժանդակություններն այդ երկրին։

Վերջին այս իրադարձությունները, որոնց շարքում նաեւ գազի մատակարարման դադարեցումն է, մեկ անգամ եւս փաստում են, որ Լեռնային Ղարաբաղը  չի կարող դառնալ Ադրբեջանի մաս։ Միջազգային հանրությունը պետք է հաստատի այս իրողությունը՝ ճանաչելով արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության տակ ստորագրել են՝

ՍԴՀԿ Արեւմտյան Ամերիկայի Վարիչ Մարմին

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն

Ամերիկայի Հայկական Համագումար

«Կայծ» Երիտասարդական Միություն

Հայ-Ամերիկյան Խորհուրդ

Հայ Երիտասարդաց Դաշնակցություն (ՀԵԴ), Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Վարչություն

Հայ Իրավաբանական Միություն

Հայ Իրավանց խորհուրդ

Հայ Մարմնամարզական Միություն

Հայ Օգնության Միություն, Արեւմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Արեւմտյան Շրջան

Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միություն

Պոլսահայ Միություն:

Նաև նշվում է, որ վերոհիշյալ հայտարարությանը կառույցների միացումը  շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում