Այն կանայք, ովքեր երեխաներին կրծքով են կերակրում, ավելի են հակված ագրեսիայի իրենց և իրենց երեխաներին պաշտպանելու հարցում, քան նրանք, ովքեր իրենց երեխաներին շշից են կերակրում կամ ընդհանրապես երեխա չունեն: Այս մասին ասվում է գիտական մի հոդվածում, որը հրապարակվել է Psycholigical Science ամսագրում:
Նշվում է նաև, որ այն կանայք, ովքեր կրծքով են կերակրում իրենց երեխաներին, ունեն արյան ցածր ճնշում: Սա խոսում է այն մասին, կրծքով կերակրելը ճնշում է վտանգի բնական զգացումը` քաջություն հաղորդելով այդ կանանց, ինչն անհրաժեշտ է իրենց պաշտպանելու համար:
Բժիշկները փաստել են, որ կրծքով կերակրելն ունի նաև այլ դրական կողմեր և՛ մոր, և՛ երեխայի համար: Այս մասին ասել է Կալիֆոռնիայի ինստիտուտի մի խումբ գիտնականների աշխատանքը ղեկավարող Ջենիֆեր Խան Հոլբրուքը: Հնարավոր է, որ այդ մեխանիզմն օգնում է մայրերին պայքարել սթրեսի դեմ: Սակայն ագրեսիան ունի իր սահմանները: Կանայք դժվար թե դառնան հակամարտությունների նախաձեռնող:











































