«Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը հայտնում է,որ ԱլԳ քաղաքացիական ֆորումներին ադրբեջանցիների ներկայացուցիչներին մատների վրա կարելի է հաշվել․ «Ադրբեջանցի քաղհասարակության իրական ներկայացուցիչներ են մարդիկ, որոնք Ադրբեջանում չեն ապրում, իսկ նրանք ովքեր մնացել են Ադրբեջանում, հետապնդման են եթարկվում:Ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչները ակտիվ չեն»: Ինչպես նշում է Հակոբյանը, ադրբեջանցի «էկոակտիվիստները» իրականում Ալիևի գործակալներն են: