ՀՀ առողջապահության առաջին փոխնախարար Լենա Նանուշյանը հայտարարել է, թե վերջին շաբաթների ընթացքում սուր շնչառական հիվանդությունների ակտիվություն է գրանցվում։
Նրա խոսքով՝ աճել է հիվանդության տարածվածությունը դպրոցահասակների մոտ. «Դպրոցահասակ երեխաների շրջանում բացակայությունների թվի մոնիտորինգ ենք անցկացնում, այդ թիվն աճում է։ Այս պահին մահճակալների հասանելիության առումով իրավիճակը վերահսկելի է»։
Նախորդ տարվա համեմատ, ըստ Նանուշյանի, իրավիճակը դեռևս վերահսկելի է․ «Բայց, ամեն դեպքում, ևս մեկ անգամ կոչ ենք անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։ Պատվաստանյութն անվճար է և հասանելի բոլորին»։