Saturday, 20 06 2026
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը միջազգային նոր մեխանիզմների մասին

«Ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի: Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը և այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսենք միջազգային գործընկերների հետ», Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված հայտարարության մեջ ասում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Չի մանրամասնվում, ի՞նչ միջազգային մեխանիզմի մասին է խոսքը, առավել ևս վերագործարկման մասին է խոսքը, և ի՞նչ գործընկերների հետ է ենթադրվում խորհրդակցություն: Ի՞նչ մեխանիզմ է գործել, որ կարող է խոսք լինել վերագործարկման մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությու՞նը: Համենայն դեպս, կարծես թե չի եղել «վերագործարկման» ենթակա այլ մեխանիզմ: Իրատեսակա՞ն է դրա մասին խոսակցությունը: Այն, որ առավելագույնն արժե անել խոսակցության համար, թերևս այո, բայց իրատեսակա՞ն է դրա առարկայական հեռանկարը, սա մեծ հարց է, մի շարք բավականին հայտնի պատճառներով:

Իսկ ինչ նոր մեխանիզմի մասին կարող է լինել խոսքը: Այդ հարցը չունի պատասխան, անգամ ուրվագիծ: Եթե կան արդեն որոշակի պայմանավորվածություններ, դա իհարկե այլ հարց է: Եթե դրանք չկան, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ է Երևանը նոր միայն սկսելու խոսակցություն Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների շուրջ: Ինչո՞վ էր զբաղված Հայաստանն այսքան ժամանակ: Այդով, ո՞րն է հայտարարության այդ վերջաբանի նպատակը: Ցույց տալ, որ արվում է կամ արվելու է ինչ որ բան, կատարվում է դիվանագիտական աշխատա՞նք: Իսկ կարո՞ղ է հայտարարության հաղորդագրությունն ուղղված լինել Ռուսաստանին, ակնարկով, որ չեն գործում ՌԴ հովանու ներքո մեխանիզմները, մասնավորապես՝ խաղաղապահների մանդատը:

Իհարկե կարող է, բայց այդ դեպքում ևս առաջանում է հարց՝ հայտարարության նպատակը Ռուսաստանին զգուշացնե՞լն է՝ լուծիր հարցը, բացիր ճանապարհը, այլապես այլ գործընկերների հետ կխոսենք այլ մեխանիզմների մասին: Եթե դա է, ապա դարձյալ՝ տարակուսելի նպատակ է: Որովհետև, դա փաստացի ստացվում է շանտաժ: Իհարկե, Լաչինի միջանցքում իրավիճակն էլ իր հերթին շանտաժ է Հայաստանի դեմ, հնարավոր է ընդհուպ ռուսական մասնակցությամբ, բայց արդյո՞ք Երևանն ունի շանտաժին շանտաժով պատասխանելու բավարար ռեսուրս, այդ թվում միջազգային գործընկերների տեսքով, որոնք պատրաստ են Լաչինի միջանցքի հարցում Ադրբեջանին բերել հենց այն պարտավորությունների դաշտ, որն ակնկալում են Հայաստանն ու Արցախը: Եթե կան այդպիսի զորեղ դերակատարներ՝ այդպիսի պատրաստակամությամբ, ապա անշուշտ պետք է գործել, թեև դարձյալ հարց է՝ թե ինչու՞ միայն հիմա, երբ գոյություն ունեցող մեխանիզմների մեղմ ասած անկատարությունը պարզ է շատ վաղուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում