Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» 127-րդ հոդվածի 5-րդ մասի` հայտարարում եմ, որ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Արսեն Սամվելի Սառաջյանի թեկնածությունը, որի նշանակումը կկայանա Ազգային ժողովի սույն թվականի դեկտեմբերի 15-ի հերթական նիստում»։