Ավարտվեց ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչը։
Վերջին դիմակայությունում մրցեցին Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականները։
Ֆրանսիացիները հաղթեցին 2։1 հաշվով։ Գոլի հեղինակ է դարձել Չուամենին, ապա հաշիվը հավասարեցրել է Քեյնը՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը։ Ապա Ժիրուն առաջ է մղել Ֆրանսիայի ընտրանուն։ Վերջնամասում Հարի Քեյնը չի իրացրել 2-րդ 11-մետրանոցը՝ հարվածելով բարձր։
Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը Մարոկկոյի ընտրանին է։