Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ամերիկա-ռուսական փոխանակում Աբու Դաբիում. մեծ խաղի «փոքր զինվորները»

Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ ու Ռուսաստանը հայտարարել են փոխադարձաբար բանտարկած քաղաքացիների փոխանակման մասին, որը տեղի է ունեցել Աբու Դաբիի օդանավակայանում:  Ռուսաստանը ազատ է արձակել ամերիկացի բասկետբոլիստուհի օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնուհի 32-ամյա Բրիթնի Գրայներին, իսկ ԱՄՆ-ն ազատ է արձակել ՌԴ քաղաքացի Վիկտոր Բուտին, որն իհարկե ոչ պաշտոնապես, սակայն համարվում է ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակից: ԱՄՆ իշխանությունը նրան մեղադրում էր զենքի անօրինական առևտրի համար:

Բուտը ձերբակալվել էր 2008 թվականին՝ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում, հետո տեղափոխվել ԱՄՆ և 2012 թվականին դատապարտվել 25  տարվա ազատազրկման, չնայած այդ ընթացքում ՌԴ-ն փորձում էր վիճարկել նրա մեղադրանքն ու հասնել արտահանձնման: Ամերիկացի բասկետբոլիստուհին ձերբակալվել է ամիսներ առաջ՝ 2022 թվականի փետրվարի 17-ին, այսինքն Ուկրաինայի դեմ ՌԴ ռազմագործողությունից մեկ շաբաթ առաջ: Նրան ձերբակալել են Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում, իր մոտ եղած էլեկտրոնային ծխախոտի համար, որը եղել է հաշիշի յուղով: ԱՄՆ-ում դա արտոնված է, իսկ ՌԴ-ում՝ արգելված: Գրայներին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման:

Գևայներին Բուտի հետ փոխանակելու շփումներն ու բանակցությունը թե բաց, թե խորհրդապահական ռեժիմում ընթանում է արդեն ամիսներ և դրան ներգրավված են եղել ընդհուպ արտգործնախարարներ Բլինքենն ու Լավրովը, որոնք հաղորդակցվել են այդ «առիթով»: Արդյո՞ք արտգործնախարարները շփվել են զուտ այդ փոխանակման հարցերի համար: Հազիվ թե: Ըստ ամենայնի, փոխանակման թեման եղել է շատ ավելի մեծ քաղաքական քննարկումների և սակարկության առիթ, ինչն էլ անհրաժեշտություն է դարձրել ընդհուպ արտաքին գործերի նախարարների մակարդակով շփումները, այն դեպքում, երբ ուկրաինական պատերազմից ի վեր նրանք գործնականում չեն հաղորդակցվել: Ի դեպ, ամերիկյան կողմը «փոխանակման փաթեթի» մեջ դիտարկում էր նաև Պոլ Ուլիանին, ԱՄՆ մեկ այլ քաղաքացի, որը 16 տարվա ազատազրկման է դատապարտված Ռուսաստանում՝ լրտեսության համար:

Սակայն, Ուլիանը չի փոխանակվել և տեղեկություն է տարածվել, որ Ռուսաստանը կտրականապես մերժել է, համարելով, որ այդ դեպքում փոխանակումը կլինի անհամաչափ: Սակայն, այստեղ ուշադրության է արժանի փաստը, որ փոխանակումը ամիսներ շարունակ տարբեր մակարդակներում և ձևաչափերով քննարկելու ընթացքում տեղեկատվության մեջ նշվում էր նաև Ուիլանի մասին, ու այդ ժամանակ չէր խոսվում ՌԴ կտրուկ մերժման վերաբերյալ: Նշանակու՞մ է դա արդյոք, որ «փոխանակման փաթեթում» քննարկվել են նաև տարրեր, որոնք հավանական են դարձրել «եկուսը մեկի  դիմաց» հնարավորությունը, սակայն հետագայում չի եղել համաձայնություն, ԱՄՆ թերևս հրաժարվել է որոշակի քայլերից կամ համաձայնություններից, ինչից հետո էլ ՌԴ հհրաժարվել է այդ «բանաձևով» փոխանակումից և փոխանակումը եղել է «մեկը մեկի  դիմաց» սկզբունքով: Սա իր հերթին նշանակում է, փաստորեն, որ ՌԴ «ձեռքում» մնում է բանտարկված մեկ ԱՄՆ քաղաքացի: Հարց է առաջանում, թե ինչ է մնում ԱՄՆ ձեռքում:  Բոլոր դեպքերում կարծես թե այդ կերպ պահպանվում է ամերիկա-ռուսական քննարկումների և հաղորդակցության շարունակության լեգիտիմ «առիթ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում