Երեկ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Լիբիայի ապստամբների ձևավորած Անցումային ազգային խորհուրդը: Այդ մասին հայտնել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
ՀՀ Արտաքինք քաղաքական գերատեսչության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Լիբիայի անցումային կառավարությունը ճանաչելու առնչությամբ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի հարցին Բալայանը արձագանքել է. – «Փարիզում Լիբիայի դեսպանության միջոցով արդեն փոխանցվել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության ս.թ. օգոստոսի 31-ի հայտագիրը Լիբիայի Ժամանակավոր անցումային խորհրդի ճանաչման մասին»:








































