Թուրքիայի կառավարությանը որևէ ձևով չպետք է վստահել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց լրագրող Արիս Նալչին:
Նալչին չի բացառում, որ Թուրքիայում մեկ քվեի համար ամեն ինչ հնարավոր է տեսնել․«Ընտրություններից առաջ Թուրքիայում ցանկացած զարգացում հնարավոր է: Չի բացառվում՝ ինչ-որ պատրվակով ընտրությունները հետաձգվեն: Թուրքիայում ընտրություններից առաջ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի»: