Ֆրանսիան մտադիր է աջակցել Շենգենյան գոտու ընդլայնմանը, որը կներառի Բուլղարիան, Ռումինիան և Խորվաթիան։ Ֆրանսիան կարծում է, որ այդ երկրները պատրաստ են անօրինական միգրացիայի համատեքստում վերահսկողություն ապահովել Եվրոպայի արտաքին սահմանների նկատմամբ։
Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը՝ Բրյուսելում ներքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստին։