BRICS-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները շահագրգռված են Արկտիկայի գոտում Ռուսաստանի հետ համագործակցությամբ, հաղորդել Է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան, Արկտիկական խորհրդի ավագ պաշտոնատար անձանց հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Կորչունովը: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
«Մենք արձանագրում ենք մի շարք գործընկերների կողմից նման առճակատման հռետորաբանության ուժեղացում, զսպման, առճակատման, մրցակցության, ռազմական և տնտեսական գերակայության գաղափարախոսությունն Արկտիկայում տարածելու փորձեր:
Ստեղծված իրադրությունը, հետևաբար, մեզնից պահանջում Է վերադասավորումներ, անցում միջազգային փոխգործակցության ավելի լայն շրջանակի մեթոդների և ձևերի գործարկման այն երկրների և կազմակերպությունների հետ, որոնք կիսում են տարածաշրջանի կայուն զարգացման մեր մոտեցումները», – ասել Է նա՝ հանդես գալով «Արկտիկա. ներկան և ապագան» համաժողովի ընթացքում: Կորչունովը նշել է, որ տարբեր երկրներ աճող հետաքրքրություն են ցուցաբերում Արկտիկայի նկատմամբ: «BRICS-ի, ՇՀԿ-ի անդամ երկրների, Լատինական Ամերիկայի, մերձավորարևելյան տարածաշրջանի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների կողմից տեսնում ենք Արկտիկայի և բարձր լայնություններում համագործակցության նկատմամբ աճող հետաքրքրություն», – հավելել Է նա: