«ՀԺ»-ն գրում է, որ այսօր լրանում է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի ձերբակալության 72 ժամը:
«Նա կա՛մ ազատ կարձակվի, կա՛մ նրան մեղադրանք կառաջադրվի ու կքննարկվի կալանավորել-չկալանավորելու հարցը»:
«ՀԺ»-ի տեղեկություններով՝ երեկ Մարգար Օհանյանը առերեսվել է իր դեմ ցուցմունք տված մի շարք բարձրաստիճան ոստիկանների հետ: «Հին ընկերներն», ասում են, կիլոմետրերով ցուցմունք են տվել իրենց գործընկերոջ դեմ»:







































