Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 8-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Քամին հարավ-արևելյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 8-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:









































