Սյունիքը այդքան կարևոր չէ Չինաստանի համար. միջանցքը չի կարող կապված լինել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Գևորգյանի խոսքով` Ադրբեջանը փորձում է ՀՀ սուվերեն տարածքի գրավումը ներկայացնել մեգա ծրագրերի մաս. «Չինաստանը խնդիր չունի Իրանով բեռներ տանել: Ադրբեջանը հստակ ծրագիր ունի, որը մշակվել է վաղուց: Ադրբեջանը ձգտում է իր նկրտումները Սյունիքի հետ կապված իրականություն դարձնել»:
Ըստ Գևորգյանի` Ռուսաստանի համար միջանցքը ստրատեգիական նշանակություն ունի, այդ հարցում աջակցում է Ադրբեջանին. «Մոսկվան շահագրգռված է միջանցքով, դա իր համար լծակ է ընդդեմ Վրաստանի: Ռուսաստանն ու Ադրբեջանը միջանցքի հարցում ունեն ընդհանուր շահ. Ադրբեջանը ձևակերպել է այդ պահանջը»: