Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Պետք է սկսել անհապաղ

Ակնհայտ է, որ հայկական բանակում տիրող իրավիճակի հարցը դարձել է արդիական քաղաքական օրակարգում ընդգրկվելու առաջնահերթ խնդիր: Բանակում արձանագրվող սպանություններն ու ինքնասպանությունները, բռնության տասնյակ այլ դեպքերը վկայում են, որ հայկական զինուժում բարեփոխումները դարձել են հրամայական: Իսկ զինուժի բարեփոխումները, այն էլ էական, առանցքային, համակարգային և արժեհամակարգային բարեփոխումները, քաղաքական խնդիր են, հետևաբար պետք է լինեն քաղաքական օրակարգի մաս և արժանանա նախ և առաջ քաղաքական որոշման:

Այսինքն, կարծես աներկբա է, որ հայկական բանակի բարեփոխման խնդիրը պետք է լինի Հայաստանում սպասվելիք առաջիկա ընտրական գործընթացի թիվ մեկ օրակարգային խնդիրներից մեկը և քաղաքական բոլոր ուժերը պետք է շահագրգռված լինեն այդ հարցը առաջնային պլան բերելու և քաղաքական լրջագույն քննարկման արժանացնելու հարցում: Բանն այն է, որ հարցը ունի իսկապես լուրջ և լայն հանրային հնչեղություն, հետևաբար քաղաքական ուժը, որը առաջնորդվում է հանրային պահանջներով, պետք է որ ամեն ինչ անի հասարակական հնչեղության այդ հարցը օրակարգային քննարկման ենթարկելու համար: Այդ տեսանկյունից, բանակի խնդիրը կարող է համարվել նաև առաջիկա քաղաքական քննարկումների օրակարգային ինդիկատոր:

Այսինքն, ուժը, ով պատրաստակամություն կհայտնի քննարկել հարցը հրապարակային մակարդակում, հանրությանը հրապարակային և համալիր լուծումներ առաջարկել բանակի բերափոխումների վերաբերյալ, կարող է համարվել իսկապես հանրային քաղաքականության, կամ քաղաքականության հանրայնացման հետևորդ: Իսկ ուժերը, որոնք կխուսափեն հարցից, բերելով տարբեր պատրվակներ, հատկապես շատ տարածված «թշնամու ջրաղացի» պատրվակը, ակնհայտորեն ի ցույց կդնեն հանրային քաղաքական օրակարգի ձևավորման գործում իրենց անկարողությունն ու իրենց քաղաքական ոչ ադեկվատությունը:

Ընդ որում, բանակի ինդիկատորային նշանակությունը քաղաքական ասպարեզում, կարելի է փաստացի համարել սկսված, որովհետև հայկական բանակում խաղաղ պայմաններում արձանագրվող բռնությունների, սպանությունների և ինքնասպանությունների շղթան ուղղակիորեն պարտադրում է այլևս ժամանակ չկորցնել և հարցը դնել իսկապես հրապարակային քննարկման: Խնդիրը տվյալ դեպքում ոչ միայն լուծումներն են համակարգային առումով, այլ նաև կոնկրետ այսրոպեական խնդրի լուծումը: Այն է, քարոզչական լայն ֆոնի շնորհիվ զգաստացնել համապատասխան անձանց, քաղաքական իշխանությանը, հրամանատարների, սպաների, ենթասպաների, որպեսզի քարոզչական այդ բարձր ֆոնի շնորհիվ գոնե զգաստանան և այդպիսով որոշակիորեն կանխարգելվի հետագա ամենաթողությունը, մինչև որ կգտնվեն համակարգային լուծումներ: Իսկ դրանց որոնումները, ընդ որում ակտիվ հասարակական-քաղաքական որոնումները պետք է սկսել անհապաղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում