Wednesday, 15 05 2024
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ

Ամերիկահայերը շատ գործ ունեն անելու․ մենք աշխատում ենք և՛ դեմոկրատների, և՛ հանրապետականների հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, Դեմոկրատները պահպանել են վերահսկողությունը Միացյալ Նահանգների Սենատում, հնարավոր է չնչին տարբերությամբ զիջեն իրենց տեղը Ներկայացուցիչների պալատում։ Այս պատկերն  ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի, հայկական հարցերի վրա։

Իհարկե դեռևս ամբողջական, վերջնական արդյունք չկա, բայց  տպավորություն է, որ այո՛ դեմոկրատները  վերահսկողություն կունենան Սենատում։ Դեռ մի   նոր ընտրություն պետք է լինի Ջորջիա նահանգում, որովհետև 50+1 տոկոս ոչ մի թեկնածու չէր ապահովել։ Եթե  դեմոկրատներն այստեղ ևս առաջընթաց ունենան, կարող ենք արձանագրել, որ առավել ևս մեծամասնություն կա։ Ներկայացուցիչների պալատում առայժմ գործընթացը չի ավարտվել, հաշվարկներն ընթացքի մեջ են։ Ճիշտ է՝ հիմա տպավորություն է, որ հանրապետականները կարող են շահել, բայց քանի որ  չի վերջացել՝ հստակ չենք կարող ասել։ Միակ բանը, որ հստակ է՝ այն է, որ ամեն մի ձայն կարևոր է, մինչև չհաշվեն բոլոր քվեաթերթիկները՝ չենք կարող ասել, թե ինչ կլինի։

Հիմա անդրադառնանք, թե ինչ անդրադարձ կունենա մեր վրա։ Մենք նշել ենք, որ հայկական հանձնախմբի  մեծամասնությունը հաղթել է։ Ով չի հաղթել, նշանակում է, որ մենք առավել ևս պետք է շատ աշխատենք։ Պետք է շարունակենք աշխատել Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամների հետ, որ համոզենք, որ նրանք միանան այդ հանձնախմբին։ Դա չի նշանակում, որ մենք աշխատելու ենք միայն դեմոկրատների հետ։ Մենք աշխատելու ենք թե՛ դեմոկրատների և թե՛ հանրապետականների հետ։ Երկու կուսակցությունների հետ էլ աշխատում ենք։ Եկող շաբաթների ընթացքում արդեն ամեն բան ավելի հստակ լինի։

Մեր կազմակերպությունը, մեր համայնքը, ամերիկահայերը շատ մեծ գործ ունեն անելու։

-Այն, որ դեմոկրատներն այս ընտրություններում լավ արդյունքներ գրանցեցին, ի՞նչ է նշանակում՝ մարդիկ գոհ են Բայդենի վարչակազմի՞ց, թե պարզապես դեմ են, որ Թրամփը վերադառնա։

Կային մարդիկ, ովքեր ունեին Թրամփի աջակցությունը, բայց չհաղթեցին։ Օրինակ Սենատի ընտրությունների  հետ կապված Փենսիլվանիա նահանգում, որտեղ դոկտոր Օզը չհաղթեց։ Թրամփի աջակցությունը փաստորեն չի օգնել։ Բայց  ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ում դեմոկրատական պրոցեսն աշխատել է։

-Ամեն դեպքում Հայաստանի խնդիրներով, հայկական հարցերով ավելի շատ դեմոկրատներն են հետաքրքրված և այսպիսի պատկերը նաև մեզ է ձեռնտու։

-Անցյալում այդպես է եղել։ Բայց պետք է նշենք, որ ամերիկահայերի մեջ կան մարդիկ, որոնք աջակցում են ու քվեարկում են  հանրապետականների օգտին, մարդիկ էլ կան, որ աջակցում են դեմոկրատներին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում